Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

Տրոլեյբուսները կմրցե՞ն երթուղայինների հետ

Vahag
Yazar:
Vahag
15:25, cumartesi, 07 şubat, 2015
Տրոլեյբուսները կմրցե՞ն երթուղայինների հետ

Մինչեւ 2015թ Երեւանում տրոլեյբուսների թիվը նախատեսված է հասցնել 110-ի: Այսօր կա 58 տրոլեյբուս: Այս պահին Երեւանի քաղաքապետարանը մտածում է, ինչպես դրանք դարձնի ավելի նախընտրելի։

«Նույն երթուղով, որտեղ աշխատում է տրոլեյբուսը, զուգահեռ երթուղով աշխատում է միկրոավտոբուսը։ Տրոլեյբուսը գրեթե դատարկ է գնում, միկրոավտոբուսը՝ խցկված, իրար գիրկ։ Իսկ ժամանակի առումով տարբերությունը ընդամենը 5-ից 10 րոպե է», -նշում է Երեւանի քաղաքապետարանի Տրանսպորտի վարչության պետ Հենրիկ Նավասարդյանը։

Տրանսպորտի վարչության պետը հերքում է, թե քաղաքացիները չեն օգտվում տրոլեյբուսից այն պատճառով, որ դրանք անսարք են կամ հին։

«2007- 2008 թ ներկրվել է 38 միավոր նոր տրոլեյբուս, շատ հարմարավետ, շատ գեղեցիկ, շատ ապահով, շատ լավ նստարաններով», - նշում է նա։

Ի դեպ, տրոլեյբուսը ամենաէջան փոխադրամիջոցն է. ուղեվարձը 50 դրամ է:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4706 | 0 | 0
Facebook