Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հայոց փառապանծ բանակ - 23

11:29, çarşamba, 04 şubat, 2015
Հայոց փառապանծ բանակ - 23

«Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում հանդիսավորությամբ նշվեց Հայոց բանակի օրը: Հուվարի 28-ին առավոտյան ժամը 10-ին կազմակերպվեց տողան, բարձրացվեց ՀՀ դրոշը, հնչեց ՀՀ օրհներգը:

Դպրոցի բակն աշխուժացել էր ծափերով և ուրախ բացականչություններով:

Հնչում էր հոգեպարար երաժշտություն, երգ ու նվագ՝ նվիրված Հայոց բանակին, հայ զինվորին: Ձմեռային այդ օրը կախարդական զգայապաշտություն էր պարուրել ամենուրեք:

Դպրոցի «Պատանի երկրապահ» խմբակի և բարձր դասարանցիների մասնակցությամբ հնչեցին երգեր ու բանաստեղծություններ՝ նվիրված մեր երկրի խաղաղությունն ու անդորրը պաշտպանողներին, հայրենիքի պաշտպանության համար զոհված հերոսներին:

Հիշարժան այդ միջոցառման անցկացման գործում իրենց համեստ ներդրումն ունեցան դպրոցի զինղեկ Դավիթ Եղիազարյանը և ուսուցչուհի Ժենյա Սրեյանը:

Միջոցառման ավարտից հետո ուսուցիչներն ու սովորողներն այցելեցին

զոհված համագյուղացի ազատամարտիկների պանթեոն և Հայրենական

Մեծ պատերազմում զոհված համագյուղացիների հուշարձան-կոթող, ծա-

ղիկներ դրեցին՝ հարգանքի տուրք մատուցելով հերոսներին:

Միջոցառմանը հրավիրված էին Ջանֆիդայի համայնքապետ

Ռ. Եղիազարյանը, վետերան ազատամարտիկներ և ծնողներ:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
5306 | 0 | 0
Facebook