Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Կյանք՝ հանուն կյանքի»

22:12, salı, 11 nisan, 2017
«Կյանք՝ հանուն կյանքի»

2017 թվականի ապրիլի 10-ին ՀՀ Արմավիրի մարզի «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում վերածննդի խորհուրդ կար: Դպրոցի անվանակիր հերոս, զոհված ազատամարտիկ Էդվարդ /Յուրա/ Դաշտոյանի ծննդյան 56-ամյակին և նահատակվելու 25-ամյակին նվիրված ոգեկոչման ցերեկույթը ներկաներին մտովի տեղափոխեց Արցախյան ազատամարտի, ապա Քառօրյա պատերազմի հերոսկան օրերը:

Աշակերտների հայրենասիրական ելույթները, ազգային խրոխտ երգն ու պարը, զինվորական համազգեստով և հերոսկան բոցաշունչ քայլերգով փայլող ապագա զինվորների ելույթները հուզմունքի, ուրախության, հպարտության բազմաթիվ պահեր պարգևեցին բոլորին:

Հուզմունքի արցունքները, ուրախության և գոհունակության ժպիտները, հպարտությունը թևածում էին «Ջանֆիդայի Է. Դաշտոյանի անվան միջնակարգ դպրոց» ՊՈԱԿ-ում:

Դպրոցի քիմիայի ուսուցչուհի Ամալյա Հովսեփյանի և դպրոցի դաստիարակչական աշխատանքների կազմակերպիչ Սոֆյա Գևորգյանի կազմակերպած «Կյանք՝ հանուն կյանքի» խորագիրը կրող այս հրաշալի միջոցառումը ավանդույթի համաձայն՝ սկսվեց պարգևների հանձնումով:

Դպրոցի տնօրեն Հ. Սրեյանի կողմից պարգևատրվեցին ազատամարտիկներին նվիրված շախմատի մրցաշարին մասնակցած և հաղթական տեղեր զբաղեցրած աշակերտները, առարկայական օլիմպիադաների տարածքային և մարզային փուլերում հաղթած և հանրապետական փուլ անցած, ինչպես նաև՝ «Երգող Արմավիր» մրցույթ – փառատոնին մրցանակային I, II և III տեղերը զբաղեցրած աշակերտներ Սամվել Արշակյանը, Օնիկ Միրզոյանը և Դավիթ Ամիրխանյանը:

Ցերեկույթին հատուկ ուշադրության արժանացավ դպրոցի նախկին սան Սերգեյ Գնելի Սահակյանը: Այս հերոս երիտասարդը Արցախյան քառօրյայի օրերին թշնամու կրակի տակ մարտի դաշտից դուրս էր բերել ավելի քան երկու տասնյակ՝ քաջորդիների մարմիններ՝ դառնալով կենդանի լեգենդ:

Այս օրը բացառիկ էր՝ որպես հայրենասիրության դաս՝ ուղղված սերունդներին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4394 | 0 | 0
Facebook