Թուրքական Օրդու քաղաքում 6 կգ ոսկու և 1 միլիոն արժողությամբ թանկարժեք զարդերի գողությունը բացահայտվել է: Այդ մասին հաղորդում են Վրաստանի ՆԳՆ ներկայացուցիչները, ավելացնելով, որ գողերը իրենց երկրի քաղաքացիներ են: Վրացական ուժայինների հատուկ գործողությունների արդյունքում ձերբակալվել է ավազակախմբի պարագլուխ Վախթանգ Պուրցելաձեն, որից հետո Թբիլիսիում և Քութայիսիում հայտնաբերվել է գողոնի մի մասը:
Հանրապետության ՆԳՆ տեղեկատվության համաձայն, օպերատիվ գործողություններ են կատարվում հանցագործ խմբավորման մյուս անդամներին ձերբակալելու և մնացած ոսկեղենը գտնելու համար: Թուրքական ԶԼՄ-ները այդ կողոպուտը անվանել են՛՛դարի հանցագործություն՛՛, նշելով, որ չարագործները առևտրի կենտրոն են թափանցել 8 մետրանոց թունելով, որը նրանք փորել են մի քանի օր շարունակ, հարևան շենքի զուգարանից:
Այն պահին, երբ միացել են ազդանշանները, գողերը բավական հեռու են գտնվել հանցագործության վայրից: Համոզվածությունը, որ ոսկին գողացել են Վրաստանի քաղաքացիները, երևան եկավ հանցագործության վայրում` վրացական սիգարետի մնացորդ հայտնաբերելուց հետո: