Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ով է իրականում Գոռ Վարդանյանը :o

17:48, cumartesi, 19 оcak, 2013
Ով է իրականում Գոռ Վարդանյանը :o
    

    

Դերասան, ռեժիսոր, սցենարիստ, պրոդյուսեր Գոռ Վարդանյանը ծնվել է 1972թ. հունիսի 12-ին, Երևանում: 1984թ-ից զբաղվել է «կարատե» մարզաձևով: 1989-94թթ սովորել է Երևանի Ճարտարապետական ինստիտուտում: Մասնակցել է բազմաթիվ միջազգային մրցումների և դարձել հաղթող: 1993թ-ից աշխատել է ՀՀ նախագահի անվտանգության ծառայությունում:1995թ. հիմնադրել է արևելյան մարզաձևի «Ֆուլ կոնտակտ կարատե» դպրոցը, 1996թ.` ֆեդերացիան, 1997թ.` մասնագիտացված լիգան, 1998թ.` միջազգային ֆեդերացիան (IFCKF), որի նախագահն է:1998թ. Չակ Նորիսի կողմից արժանացել է «Սև գոտի» տիտղոսին: 2006թ. Լոս Անջելեսում հիմնադրել է արևելյան մարզաձևի միջազգային Դոկանտոյի ֆեդերացիան (WDF), որտեղ կրկին հանդիսանում է նախագահը: Պարբերաբար կազմակերպում է միջազգային մրցումներ, դասընթացներ, սեմինարներ: Հեղինակել է բազմաթիվ մասնագիտական գրքեր: 1999թ-ից եղել է մի շարք ֆիլմերի դերասան, պրոդյուսեր, սցենարիստ և ռեժիսոր` «Խավարման օրը» (1999թ.), «Ընտրություն» (2000թ.), «Չգրված օրենք» (2002թ.), «Удар лотоса-4» (2004թ.), «Ճակատագիր» (2005թ.):2007թ. վերջին ֆիլմը ԱՄՆ-ի կինոփառատոնում արժանացել է «Հանդիսատեսի համակրանք» մրցանակին, իսկ Գոռը «Armenian Golden Stars Awards» մրցանակաբաշխությանը` «Լավագույն դերասան» մրցանակին: 2008թ. նկարահանել է «Վրիժառու», 2010թ.` «Վրիժառու-2» բազմասերանոց ֆիլմերը:Մասնակցել է բազմաթիվ թիկնապահական և ահաբեկչության դեմ պայքարի միջազգային սեմինարների ու դասընթացների, աշխատել է ՀՀ արտաքին գործերի նախարարությունում: 2005-07թթ աշխատել է Հոլիվուդի «360 Point» և «Eagles Nest Studios» կինոստուդիաներում: 2006թ. ամերիկյան կինոարվեստի ակադեմիայի կողմից պարգևատրվել է հատուկ դիպլոմով:2008թ. Միացյալ ազգերի հանրային պարգևների խորհրդի կողմից արժանացել է մեդալի: 2009-11թթ եղել է Երևանի քաղաքապետի սպորտի, մշակույթի և տուրիզմի հարցերով խորհրդականը: Թողարկել է իր գրված երաժշտությունների ձայնասկավառակը, որը գրել է իր նկարահանած ֆիլմերի համար:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
2
8347 | 4 | 2
Facebook