Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Նոր Քարդաշյան է ձգտում փառքի

19:52, perşembe, 17 оcak, 2013
Նոր Քարդաշյան է ձգտում փառքի

Քարդաշյան ազգանունով նոր մարդ է ձգտում փառքի, եւ դա Քանյե Ուեսթի ու Քիմ Քարդաշյանի երեխան չէ, այլ՝ Ռոն Քարդաշյանն է։ Ըստ Examiner.com -ի, Ռոն Քարդաշյանը պնդում է, որ Քիմի, Քորթնիի ու Քլոեյի «չորրորդական» խորթ եղբայրն է։

Ռոն Քարդաշյանն ապրում է Լոս Անջելեսում։ Նա անհատական մարզիչ է։ Քարդաշյան ընտանիքի վերջին ներկայացուցիչը դիզայներական հագուստ է կրում, հայ է եւ հայտնի լինելու ցանկություն ունի։
     Քարդաշյանները, ում մասին գիտի մնացած ողջ աշխարհը, երբեք չեն լսել Ռոնի մասին։ Միանգամայն հավանական է, որ նրանց միջեւ ազգացական կապ կա, սակայն Քարդաշյաններին մոտ կանգնած աղբյուրն ասաց, որ նրան ընտանիքի անդամ չեն համարում պարզապես այն պատճառով, որ նրան երբեք չեն տեսել։

Ռոն Քարդաշյանն իսկական է թվում, քանի որ ըստ նրա կայքի, նա մշակում է մի քանի ռեալիթի շոուների հեռուստատեսային նախագիծ։ Եթե այդ ռեալիթի շոուները հաջող լինեն, կհայտնվի մեկ այլ Քարդաշյան, ում կսկսեն հետեւել։

Նյութի աղբյուր՝ NEWS.am

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5751 | 1 | 0
Facebook