Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մայքլ Քոթանջյանը հայր է դարձել

13:18, perşembe, 17 оcak, 2013
Մայքլ Քոթանջյանը հայր է դարձել
     հունվարի 14-ին ծնվել է Մայքլ Քոթանջյանի առաջնեկը: 38-ամյա երգչի կինը` Աշխենը, ամուսնուն դուստր է պարգեւել:): Երջանիկ հայրիկը բարի լուրն իմացել է նկարահանման հրապարակում: "Զգացողություններս աննկարագրելի են: Իսկ հուզմունքս կրկնապատկվեց, որովհետեւ հայրիկիս մասին տեսահոլովակի նկարահանումների ընթացքում իմացա, որ ինքս հայր եմ դարձել: Հայրս, մայրս շատ երջանիկ են. երկար սպասված առաջնեկը ծնվեց", -մեզ հետ զրույցում նշել է նա ու հավելել, թե հոլովակը, որի ռեժիսորը Հրանտ Մովսիսյանն է, ներկայացվել է երեկ` Ռաֆայել Քոթանջյանի ծննդյան 70-ամյակին նվիրված հոբելյանական երեկոյի ընթացքում: Փոքրիկի անունը Լիկա է."Կարծում եմ` յուրաքանչյուր մարդ պետք է իր ուղին եւ ճակատագիրն ունենա, դրա համար էլ որոշեցի մայրիկիս կամ մեկ ուրիշի պատվին չանվանել երեխայիս, այլ հատուկ իր համար անուն ընտրել: Երկար մտածեցի, փորփրեցի համացանցը եւ Լիկա անվան հետ կապված դրական շատ բաներ կարդացի: Այն նշանակում է ակտիվ, պոզիտիվ, դիվանագետ", -ասել է Մայքլ Քոթանջյանը:ՀՀ ժողովրդական արտիստ, հայտնի դերասան Ռաֆայել Քոթանջյանը եւս կիսվել է իր հույզերով. "Չափազանց երջանիկ եմ այս պահին, որովհետեւ առաջին անգամ պապիկ եմ դարձել: Կիսում եմ Մայքլի ընտանիքի երջանկությունը: Փորձի ժամանակ տեղեկացա, որ պապիկ եմ դարձել, զգացողություններս աննկարագրելի են":
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7321 | 5 | 0
Facebook