Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏԻՄ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

22:25, cumartesi, 19 mayıs, 2012
ՏԻՄ ԽՐԱԽՈՒՍՄԱՆ ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՄԵԿՆԱՐԿ

Մայիսի 17-ին Երևանում տրվեց Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանի քաղաքացիական հասարակության և տեղական ինքնակառավարման աջակցության ծրագրի շրջանակներում իրականացվելիք ՏԻՄ խրախուսման դրամաշնորհային ծրագրերի մեկնարկը Գեղարքունիք, Կոտայք և Արմավիր մարզերի 8 գործընկեր համայնքների համար` ՎԱՐԴԵՆԻԿ, Գավառ, Սևան, Լճաշեն, Նոր Գեղի, Լուկաշին և Ծիածան:

Ծրագրի նպատակն է աջակցել գործընկեր համայնքներում համայնքային զարգացմանն ուղղված ՏԻՄ-երի նախաձեռնությունների և ծրագրերի իրականացմանը` դրանցում խրախուսելով հասարակական-մասնավոր սերտ համագործակցություն և աջակցություն համայնքի բնակիչների կողմից:

Յուրաքանչյուր ծրագրի համար Քաունթերփարթ ինթերնեշնլ Հայաստանը կհատկացնի 3, 5 մլն ՀՀ դրամ գյուղական, 6, 2 մլն ՀՀ դրամ քաղաքային համայնքների համար, իսկ համայնքի ներդրումը կկազմի առնվազն 40 տոկոս: Ամենախոշոր ներդրումը արել է Վարդենիկ համայնքը` ավել քան 120 տոկոս:

Վարդենիկ համայնքում նախատեսված է վերոնշյալ ծրագրի շրջանակներում վերանորոգել Երաժշտական դպրոցի դահլիճը:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4258 | 0 | 0
Facebook