Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Թեստերը «ժամանեցին»

14:02, perşembe, 17 mayıs, 2012
Թեստերը «ժամանեցին»

Հանրապետությունում այս տարի բուհական ընդունելության համար միասնական քննությունների դիմում-հայտ է ներկայացրել 18105 շրջանավարտ-դիմորդ, որոնցից 11792-ը հունիսի 5-ին միասնական քննություն կհանձնի հայոց լեզու եւ հայ գրականություն առարկայից, 8954-ը հունիսի 12-ին՝ մաթեմատիկայից:

Քննությունները կմեկնարկեն հունիսի 1-ին, այդ օրը դիմորդները քննություն կհանձնեն կենսաբանություն (1941 դիմորդ), աշխարհագրություն (393 դիմորդ) եւ ընդհանուր պատմություն (401 դիմորդ) առարկաներից: Օտար լեզուներից ռուսերենը նախընտրողները 1283-ն են, անգլերենը՝ 8171, գերմաներենը՝ 520, իսկ ֆրանսերենը՝ 447։ Իտալերենից, իսպաներենից եւ պարսկերենից միասնական քննություն հանձնելու ցանկություն է հայտնել, համապատասխանաբար, 4, 25 եւ 5 շրջանավարտ-դիմորդ։ Տեղեկացնենք, որ ռուսաց լեզվի քննությունը կանցկացվի հունիսի 8-ին, իսկ մնացած օտար լեզուներից դիմորդները քննություն կհանձնեն հունիսի 15-ին: Ֆիզիկա առարկայից դիմում-հայտ ներկայացրել էր 3392 դիմորդ, նրանք քննություն կհանձնեն հունիսի 19-ին, եւ միասնական քննությունների եզրագիծը կհատվի հունիսի 22-ին: Վերջին օրը դիմորդ-շրջանավարտները քննություն կհանձնեն հայոց պատմություն (3265 դիմորդ) եւ քիմիա (1515 դիմորդ) առարկաներից:

Տեղեկացնենք, որ երեկ երեկոյան Հայաստան է բերվել երկդարյա գաղտնի տպագրության ավանդույթ ունեցող անգլիական «Ստեֆան Աուսթին» հրատարակչությունում տպագրված միասնական քննությունների թեստերի առաջին խմբաքանակը, որը օդանավակայանից անմիջապես տեղափոխվել է «Արարատբանկի» կենտրոնական մասնաշենքի պահուստ։ Քննություններից մեկ օր առաջ «Հայինկասացիայի» ուղեկցությամբ թեստերը՝ փակ ծրարներում, կտեղափոխվեն քննական կենտրոններ եւ կբացվեն դիմորդների ներկայությամբ: «Առավոտի» հարցադրմանը, թե ինչու այս տարի կրկին Լոնդոնում տպագրվեցին միասնական քննությունների թեստերը, ԳԹԿ մամուլի խոսնակ Գայանե Մանուկյանը պատասխանեց. «Ինչպես հիշում եք, անցյալ տարի միասնական քննությունների բոլոր թեստերը տպագրվեցին ԳԹԿ տպարանում, եւ մեր կառույցն այդ քննությունը գերազանց հանձնեց: Որեւէ արտահոսքի դեպք չի արձանագրվել: Այս տարի այն առարկաների թեստերը, որոնք սակավաթիվ են, նույնպես տպագրվելու են ԳԹԿ տպարանում՝ ԱԱԾ աշխատակցի ներկայությամբ, նկարահանող եւ տեսագրող սարքերի առկայությամբ: Իսկ մեծաքանակ տպագրություն մեկ օրում, ցավոք, դեռեւս ԳԹԿ տպարանը չի կարող իրականացնել, այդ պատճառով մեծաքանակ առարկաների թեստերը տպագրվել են Լոնդոնում»:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ
    
     http://www.aravot.am/2012/05/17/71518/

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6505 | 0 | 0
Facebook