Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ալիևը տարվա ամենակոռուպացված մարդը.

14:55, cumartesi, 05 оcak, 2013
Ալիևը տարվա ամենակոռուպացված մարդը.
     Ալիևը ճանաչվել է 2012թ-ի ամոնակոռուպացված մարդ կազմակերպված հանցավորության և կոռուպցիաի լրատվական նախագիծ կառույցը քննության առնելով նախորդ տարվա ընթացքում աշխարհի ամենակոռուպացված գործիչների ցանկը՝ Աբշելոնյան երկրի ղեկավարին ճանաչել է բացարձակ և միանձնյա հաղթող: 12 երկրներում տասնյակ լրագրողներ և լրատվական գործակալություններ միավորող հարևան երկրի բռնակալի ընտրությունը պայմանավորել է Ալիևյան կլանի մասին 2012-ին հայտնի դարձած նոր տվյալներով: Դրանք մասնավորապես վերաբերում են հաղորդակցության նավթի արդյունահանման և շինարարության ոլորտներից նախագահական ընտանիքի ունեցած ապորինի եկամուտներին: Հետաքրքիր է, որ Ալիևը առաջ է անցել այնպիսի մրցակիցներից՝ ինչպիսիք են ՆԱՐԿՈԲԻԶՆԵՍԻ համաշխարհային հեղինակությունները և քրեական աշխարհի ճանաչված դեմքերը: Մասնավորապես Եվրոպայում թմրաբիզնեսի ղեկավար Ալբանացի Ինասեր Քելմենդին: Միջազգային կառույցը հիշեցնում է, որ ՎԻԿԻԼԻԿՍԻ փաստաթղթերում Ալիևը համեմատվում է սիցիլիական մաֆիաի հայտնի պարագլուխների հետ: Նշեմ, որ սա առաջին դեպքն է երբ աշխարհում նման անվանակարգով տարվա մարդ է ընտրվում: Թեև միջազգային կառույցի աշխատակիցները հայտարարել են, որ գալիք տարիներին այն շարունակական է լինելու: Այսքանով հանդերձ Ադրբեջանի նախագահը պատմության մեջ կմնա որպես ամենակոռուպացված առաջին դեմք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
1
3669 | 0 | 1
Facebook