Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լիլիթ Հովհանիսյանը հայտարարում է մրցույթ

14:46, perşembe, 21 mart, 2013
Լիլիթ Հովհանիսյանը հայտարարում է մրցույթ
     Լիլիթ Հովհանիսյանը հայտարարում է մրցույթ, որին կարող են մասնակցել ցանկացած սեռի, ցանկացած տարիքի մարդիք: Մրցույթի մանրամասները Լիլիթը գրել է իր ֆեյսբուքյան էջում: Գրառումը հետևյալն է՝
     Ողջու՛յն, սիրելինե՛րս:
    
     Երգերիս՝ բազմաթիվ ձեր մեկնաբանությունները, ինձ ուղղված ձեր շատ նամակները, որոնցով ինձ խնդրում եք ձեզ տրամադրել երգերիս օրիգինալ գործիքավորումները, պատճառ հանդիսացան, որ ես հայտարարեմ ՄՐՑՈՒՅԹ...
    
     Եվ այսպես, ահա՛ հղումը (link) http://www.speedyshare.com/KWepW/Lilit-Hovhannisyan-Yes-em-horinel.mp3, որտեղից կարող եք ներբեռնել (download) «ԵՍ ԵՄ ՀՈՐԻՆԵԼ» երգի գործիքավորումը, որի նվագակցությամբ պետք է երգեք, ավելի ցանկալի է նաև նկարահանեք սիրողական վիդեո տարբերակ (անգամ հեռախոսով կամ համակարգչի WEB CAM-ով), այդ վիդեոն տեղադրեք YouTube-ի ձեր ալիքում և մինչև ապրիլի 19-ը ներառյալ դրա հղումը (link) ուղարկեք lilithovhannisyanofficial@gmail.com հասցեին:
    
     Ձեզանից յուրաքանչյուրը՝ անկախ տարիքից ու սեռից, կարող է մասնակցել մրցույթին: Իմ կողմից ընտրված լավագույն կատարումները կտեղադրեմ YouTube-ի և Facebook-ի իմ պաշտոնական էջերում, իսկ լավագույնին կընտրեք դուք՝ ձեր հավանության (LIKE), դիտումների (view) և քվեարկության միջոցով:
    
     ՄՐՑԱՆԱԿ
     Հաղթողի հետ պատիվ կունենամ հանդիպելու, հանձնելու նվերներ և նրա հետ համագործակցելու իմ հաջորդ երգի ձայնագրման և տեսահոլովակի նկարահանման շրջանակներում:) ) )
     Եթե հաղթողը լինի արտերկրից՝ հոգ չէ: Կփոխվի մրցանակի հանձման ձևը, բայց ոչ մրցանակը:)
    
     Սիրով՝ ձեր Լիլիթ:
     Եթե ցանկանում եք մասնակցել նրա կազմակերպած մրցույթին, ուրեմն կատարեք նրա ասած պահանջները, ներբեռնեք երգի մինուսը և երգեք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7765 | 1 | 0
Facebook