Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Անարձագանք անդունդում

15:01, pazar, 19 mayıs, 2013
Անարձագանք անդունդում

Ես կորցնում եմ քեզ, կորցնում եմ` ինչպես ինձ կորցրեցի ամիսներ առաջ աչքերիդ մեջ, կորցնում եմ ջերմ շնչառությունդ, ինչպես հիմա են կարծես կորած սրտիս զարկերը….այն խլացել է լռությանդ աղաղակից…….

….խլացավ.. հանկարծակի, մի վարկյանում…այլևս չի լսում, չի զգում..միայն ցավ է արձագանքում անունդ տալիս….

Ի զորու չեմ, որևէ բան փոխել…վերագտնել ինձ…դառնալ առաջվանը…մոռանալ երբևէ չսպասված բացակա ներկայությունդ… քեզ ընդառաջ քայլերս ավելի են հեռացնում հարազատ ու ջերմ ձեռքերդ… ավելի բարձ ճիչով են լցնում սրտիս դատարկությունը…

Ասում են` զույգերը հիմնականում հեռանում են լռության անդունդում հայտնվելուց… չբացատրվելու լեզվով իրար մեղադրելուց…ես չեմ կարող այսպես… անտարբերությունդ էլ ավելի է նետում ցած` թույլ չտալով բարձրանալ, արգելելով ևս մի հնարավորության հույս ունենալ…

…հնարավորության հո՞ւյս…ախր ես նախկինն էլ չեմ կորցրել, եթե իհարկե տվել ես… չեմ հասկանում …ինչի՞ եմ արժանացել լռությանդ պատժին` սիրելու ու անունդ երբևէ քամուն չարտաբերելու՞ համար, ցրտից անգամ խնայելու՞ համար, սեփական «ես» -ը մոռացած քո էությամբ շնչելու՞ համար, անիրականն իրական դարձնելու հավատի՞ համար….չարախոսություններին վանելու ու չարախոսներին բառերով ապտակելու՞ համար…

…ուզում եմ անզոր մանկան պես կուչ գալ քո գրկում, հարազատ ու մեղմ հայացքիդ ձայնից հանդարտվել…սակայն սառը աչքերիդ փախուստն անխուսափելի է` ոչնչացնող, մեղադրող…ու չկա որևէ ելք… մնում է անդունդում անարձագանք մնալ սեփական ցավի ճչի հետ…

…ես կորցնում եմ քեզ…ամեն վայրկյան, ամեն պահ, ամեն րոպե կորուստն էլ ավելի իրական ու ամբողջական է դառնում` ինձ մեկընդմիշտ քեզ օտար դարձնող…. այսուհետ օտար ոչ միայն քեզ, այլև ինքս ինձ….

…Ես կորցնում եմ քեզ, այնպես, ինչպես ամիսներ առաջ կորցրեցի ինձ` նայելով աչքերիդ մեջ…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4203 | 0 | 0
Facebook