Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«Ճակատագիր»

19:45, cuma, 04 оcak, 2013
«Ճակատագիր»
     Երբ ձյունն անգամ քեզ է հիշեցնում, և լռությունը շշնջում է քո մասին, ես անկարող եմ փախչել հուշերից: Հուշեր, որոնք անկոչ հյուրի պես խուժել են սենյակս ու հանգիստ չեն տալիս վիրավոր սրտիս...Նրանք բորբոքում են անցյալիս ցավը: Անգամ քամին է լկտի ծիծաղում իմ անկարողության վրա: Փորձում եմ մտածել գեղեցիկի մասին և անիծյալ հուշերը քեզ են բերում աչքերիս առջև:
     Երբ գիտակցում եմ, որ անհիմն բաժանումն ու անվերջանալի մենությունը շարունակ պիտի սավառնեն իմ սենյակում և աներևույթ ու փափուկ ժապավենի պես փաթաթվեն կոկորդիս ու խեղդեն, հասկանում եմ, որ կյանքում ոչ բոլոր մարտերն են պսակվում հաղթանակով կամ մատնվում պարտության, որ կան բաներ, որոնք մեզնից անկախ են տեղի ունենում, և մենք անզոր ենք փոփոխել նրանց և այդ անկարողությունը բարդում ենք ճակատագիր կոչեցյալի գլխին:
     Հաճախ, շատ հաճախ, սարսափում ենք ետ նայել և գիտակցել, որ «ճակատագիր» բառը հենց մեր գործած սխալների հոմանիշն է և ամենից առաջ մենք ենք մեղավոր մեր դժբախտության համար: Բայց դրանով կյանքը չի ավարտվում, և մենք շարունակում ենք քայլել այս բարդ աշխարհում մեր սխալները «ճակատագիր» բառով ամփոփած բեռով:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4477 | 0 | 0
Facebook