Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Աստիճանից վերև

13:02, perşembe, 03 оcak, 2013
Աստիճանից վերև
     Նորից գնում ես: Ու թվում է, թե ոչինչ չի եղել, պարզապես մի հյուր աստիճանի վրա կանգնած նայում է տխուր ու անջատումից լացած իմ աչքերին: Այրող համբույրդ է թռչում քո շուրթերից ու տանջում հոգիս:Բազմիցս ասված բառերն են լսվում բաժանման պահին.ՙՙԳնում եմ, ոչինչ չե՞մ թողնում այստեղ՚՚:.
     Իսկ ես ....ես չգիտեմ ինչպես պահեմ քեզ. գրկեմ, սեղմեմ կրծքիս, կանչեմ, աղաչեմ, թե՞ անզոր մանկան պես արտասվեմ՝ ամուր սեղմված կրծքիդ: Ինչպես թողնեմ, որ հեռանաս կրկին, ես... ես անզոր եմ հերթական անգամ մնալ աստիճանից վերև:
     Նայում եմ փայլող մութ աչքերիդ մեյ ու շշնջում կամաց ՙ՚Մոռացար նորից, մի շատ կարևոր բան ես մոռանում կրկին...՚՚ ու անհասկանալի արարքով քո այդ նորից տանջում ես իմ սիրող հոգին:
     Մոլորվում ես հանկարծ, չես հասկանում՝ ինչն էր, որ թողեցիր այնտեղ՝ աստիճանից վերև, հետո ժպտում ես՝ հասկանալով, թե չհասկանալով հանդերձ հարցնում կամաց.՚՚Ի՞ր եմ թողնում ես....՚՚
     Իսկ ես լռում եմ: Իմ ժպիտն այնկեղծ կամաց դառնում է արցունքի կաթիլ ու զսպում եմ ինձ, որ...որ չարտասվեմ այնտեղ աստիճանից վերև:
     -Գնաս բարով...կգա՞ս նորից......
     -Կգամ մի օր ...մնաս բարով:
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
3813 | 0 | 0
Facebook