Durun lütfen yüklemiyor...
Logo

Haber akışına abone olun

Makaleler

ՀԱՄԲԱՎԻ ՄԱՍԻՆ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ, ԽՂՃԻ ՄԱՍԻՆ` ՔՉԵՐԸ

22:36, çarşamba, 23 temmuz, 2014
     Յուրաքանչյուրի կյանքում լինում է մի ճանապարհ, որը կյանքի որոշակի ժամանակահատվածում անցնում է ամեն օր, օրական մի քանի անգամ: Անցնում է… Ու կարծես ճանաչում է ամեն մի քարը այդ փողոցի, ամեն թուփը արահետի, այգու… Բայց արի ու տես, որ գլախվորը չի նկատում. չի նկատում կարեկցանք ու օգնություն կանչող հայացքները` մարդկային հայացքները` տառապանք տեսած, բայց պարզությամբ փայլող հայացքները:
    
     Ինչո՞ւ պետք է հայ մանուկը մեծանա առանց մանկություն ապրելու: Ինչի համար պետք է քնի փողոցում` զգալով անձրևի ու քամու սառնությունը, մարդկային անտարբերությունից բխող սառնությունը:
    
     Ինչո՞ւ հայ մանուկը իր հայրենիքում չունի իր տաքուկ անկյունն ու անհրաժեշտ ապահովվածությունը: Ո՞ւր է կորել պետությունը` հայկական պետությունը, որը պետք է ապահովի լուսավոր ապագան լուսավոր երեխաների:
    
     Հայոց երկրի ապագան մեր մանուկներն են, մեր երեխաները. այն երեխաները, որոնց թուլ ենք տալիս դրսում մեծանալ, սոված քնել, մնալ առանց ուսումի, լինել հիվանդ ու թույլ…
    
     Տեսնես` ինչի՞ համար են հորինել ԽԻՂՃ բառը… Երևի այն հորինել են կեղծ բարեպաշտները իրենց «մեծագույն ցավակցությունն ու կարեկցանքը» ցուցադրելու ու բարձրաձայնելու համար:
    
     ՀԱՄԲԱՎԻ ՄԱՍԻՆ ՇԱՏԵՐՆ ԵՆ ՄՏԱԾՈՒՄ, ԽՂՃԻ ՄԱՍԻՆ` ՔՉԵՐԸ:
     Պուբլիլիոս Սիրոս
    
    
    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3140 | 0 | 0
Facebook