Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԸ ՆՎԻՐԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԻՑ ԴՊՐՈՑԻՆ

17:09, cuma, 15 temmuz, 2016
ԱՆԵԼԻՔ ԲԱՆԿԸ ՆՎԻՐԵԼ Է ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԵԿԵՂԵՑՈՒՆ ԿԻՑ ԴՊՐՈՑԻՆ
     Ապրիլի 3-ին "Օգնենք հայ մանուկներին" բարեգործական հասարակական կազմակերպության անդամներն այցելեցին Վարդենիս քաղաքի եկեղեցուն կից արվեստի և արհեստի դպրոցը: Այցելության հաշվետվությունը տեսնելով, ինչպես նաև դպրոցի պատմության ու կարիքների մասին նյութը կարդալուց հետո Անելիք Բանկի Դավթաշենի մասնաճյուղի ղեկավարությունը դպրոցին նվիրեց հինգ համակարգիչներ:
     Հուլիսյան առաջին դասերը համակարգչային դասարանի աշակերտներն անցկացրեցին նվիրված համակարգիչներով: Մեծ էր աշակերտների ոգևորությունն ու ուրախությունը, նրանք խոստացել են լավ ուսումնասիրել համակարգչային աշխարհն ու տեխնիկապես զինված արդեն ուսումը շարունակել հայկական լավագույն բուհերում:
     "Օգնենք հայ մանուկներին" բարեգործական հասարակական կազմակերպությունը գնահատում է յուրաքանչյուր ներդրում և շնորհակալություն է հայտնում "Անելիք Բանկ" ՓԲԸ ղեկավարությանը և աջակից ամբողջ թիմին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4419 | 0 | 0
Facebook