Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը պետք է ամփոփվի միայն Կոմիտասի անվ. պանթեոնում, Բազմահազար Երկրպագուների Պահանջ

22:23, salı, 27 kasım, 2012
Ֆլորա Մարտիրոսյանի աճյունը պետք է ամփոփվի միայն Կոմիտասի անվ. պանթեոնում, Բազմահազար Երկրպագուների Պահանջ

Ֆլորա Մարտիրոսյանը երաժշտական արվեստում մարդ էպոխա է:Փայլեց Խորհրդային շրջանում և շարունակեց շողալ Անկախության տարիներին:Երգի թագուհի, ով իր բացառիկ ու աստվածային ձայնով ոչ թե տարիներ այլ տասնամյակներ ի վեր, սերնդե սերունդ եկավ մեր հայերիս տուն, գրկեց մեր սիրտը և այդպես շարունակելու է արդեն հավերժի մեջ մնալով: Նա այն եզակի մարդկանցից էր ով անչափ նվիրված էր իր երկար տարիների հավատարիմ հանդիսատեսին ու տարվա ընթացքում շուրջ 6 մենահամերգ էր ունենում հայրենիքում` իր սիրած Ֆիլհարմոնիայի դահլիճում:Մի անասելի ուրախություն էր տիրում նրա համերգներին թե սփյուռքում և թե հայրենիքում: Դահլիճն ուղղակի թնդում էր:Դրա վառ վկայությունն լեփ լեցուն դահլիճներն էին: Ժողովուրդն շարունակ ուզում էր լսել նրան:
     Ֆլորա Մարտիրոսյանը վաղուց ի վեր դարձել է հայ ժողովրդի հարազատը և ցանկալի կլիներ, որ Մեր Պետական այրերն ու համապատասխան պատկան մարմիններն.ի դեմս Հանրապետության ղեկավար`Ս. Սարգսյանի և Վարչապետ` Տ. Սարգսյանի նրա հուղարկավորության վայրի կարևորագույն որոշումը կայացնելիս հաշվի առնեն նաև մեր՝ երգչուհու ոչ արյունակից հարազատների` նրա բազմահազար երկրպագուների կարծիքը և նա ամփոփվի Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում, քանզի Ամենայն Հայոց Երգչուհին պետք է լինի Ժողովրդի մյուս սիրելիների ` Իր Կոմիտասի և մեր մյուս մեծերի կողքին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6185 | 5 | 0
Facebook