Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՄԵԶ հորինել եմ ԵՍ ...

19:01, salı, 27 kasım, 2012
ՄԵԶ հորինել եմ ԵՍ ...
     Էլ չեմ հապաղի ... Քանի անգամ եմ կրկնել ու նորից հապաղել ...
     Միթե այդքան դժվար է ամեն ինչ ժամանակին անել ... Գոնե շտապեի, գոնե ժամանակից առաջ ընկնեի, բայց չէ ... Էլի հապաղեցի ...
     Հապաղեցի ու կորցրեցի ... Իսկ միթե դու իմն էիր, միթե երբևէ համարել ես, որ պատկանել ես ինձ, պատկանել ես այն 21 գրամով, որ հոգի են կոչում:
     Չէ ... ՄԵԶ հորինել եմ ԵՍ ... ԵՍ, որ միշտ հապաղել է ...
     Իսկ գուցե պետք էր շտապել ... Չէ այդժամ էլ կսխալվեի, այդժամ էլ հավետ քեզ կկորցնեի ... Իսկ գուցե հավետ չեն կորցնում ... Եթե երբեք ոչ ոք հավետ չի կորցրել ոչինչ, ապա ես առաջինը կլինեմ ...
     Ֆրանսիացիներն ասում են դանդաղելով շտապիր ... Այդ ինչպես ... Միթե դա նույնը չէ, ինչ դանդաղելը, ինչ հապաղելը ...
     Միայն հիմա եմ հասկանում, որ մենք ոչ մի ժամանակ էլ չենք ունեցել, որի նկատմամբ կհապաղեի կամ էլ կշտապեի ... Մենք ուղղակի ժամանակ չենք ունեցել ... Ոչ ներկա, ոչ անցյալ և ոչ էլ ապագա ... Քանզի չի եղել ՄԵՆՔ ...
     ՄԵԶ հորինել եմ ԵՍ ...
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4139 | 0 | 0
Facebook