Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Առողջ ապրելակերպ՝ ընդդեմ նախանձի

00:13, salı, 25 mart, 2014
Առողջ ապրելակերպ՝ ընդդեմ նախանձի
     Ողջ աշխարհում տարածված երևույթ է, որ ցանկացած «աչքի ընկնող» մարդ կարող է նախանձի առարկա դառնալ նրանց համար, ովքեր ունեն ցածր ինքնագնահատական: Այն մարդիկ, ովքեր չեն կարողանում կյանքի կոչել իրենց ծրագրերն ու մտահղացումները, սկսում են շրջապատում նկատել ավելի նպատակասլաց մարդկանց, որոնց ձեռքբերումները նախանձ են առաջացնում: Մասնագետների հավաստմամբ` նախանձի զգացումն առաջ է գալիս խոր անբավարարվածության և թերարժեքության հետևանքով: Ինքնավստահ մարդն անգամ չի էլ պատկերացնում, թե ինչ բան է նախանձը` մինչ իր թիկունքում այդ նախանձը տարածում է գտնում արդեն ատելության տեսքով` «Ինչո՞ւ նա, եթե ոչ՝ ես»: Իմ զրուցակից հոգեվերլուծաբան Լիլիթ Կրտյանի խոսքերով` նման մտածմունքներն ու էմոցիաները օրգանիզմում սկսում են առաջացնել թունավորում և անգամ կարող են հանգեցնել ներքին օրգանների քայքայման: Նախանձի և ատելության զգացումը հաճախ հանգեցնում է մի շարք հիվանդությունների` շաքարախտ, քաղցկեղ, վախեր և այլն… Վախի հետևանքով առաջանում են ոչ կայուն հույզեր: Շատ հաճախ նախանձն ու ատելությունը վախի հետևանք են: Բայց գիտակցելով հիվանդության առաջացման պատճառները` անգամ հոգեկան ամենածանր վիճակում մարդը կարող է դրան դեմ գնալ սիրո ամենազորեղ զենքով և այդպիսով ազատվել հիվանդության պատճառ հանդիսացող բացասական հույզերից: Մի շարք հոգեբանների կարծիքով` այս «հիվանդության» դեմ ամենաարդյունավետ դեղամիջոցը ՍԵՐՆ է: Ուստի եթե կա սեր, ապա այլևս կարիք չի լինի վախենալ նախանձի և ատելության արդյունքում առաջացած մահաբեր վտանգից: Ապրե՛նք առողջ…
     Լուսինե Մարկոսյան
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4737 | 0 | 0
Facebook