Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՀՈՎԱԲ Ա ԴՎՆԵՑԻ. ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍՆԵՐ

13:24, cuma, 21 mart, 2014
    
     (Հոբ, Հակոբ)
     (790–791)
     Աղբյուրը` Ամենայն Հայոց Կաթողիկոսներ հանրագիտարան, Ս. Էջմիածին, 2008
    
     Հայոց կաթողիկոս է եղել 790 թվականից` հաջորդելով Ստեփանոս Ա Դվնեցուն:
     Ծննդյան թիվն ու վայրն անհայտ են: Մահացել է 791թ.-ին Դվինում:
     Կաթողիկոս-պատմագիր Հովհաննես Ե Դրասխանակերտցու համաձայն` Հովաբ Ա Դվնեցին ծնունդով Ոստանից էր` «ի Կուրապաղատին ապարանից», այսինքն` Դվինից: Հովաբ Ա Դվնեցու գահակալությունը համընկել է Աշոտ Մսակերի` Հայոց իշխանի պաշտոնը զբաղեցնելու առաջին տարվա և Հայաստանի նոր ոստիկան Նասրի նշանակման (790) հետ: Հավանական է, որ կաթողիկոսական գահ է բարձրացել այս երկուսի համաձայնությամբ: Հնարավորություն չի ունեցել արդյունավետ գործունեություն ծավալելու, քանզի «իբրեւ ամիսս վեց միայն» գահակալելուց հետո վախճանվել է:
     Կաթողիկոսական գահին Հովաբ Ա Դվնեցուն հաջորդել է Սողոմոն Ա Գառնեցին:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
2889 | 0 | 0
Facebook