Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ՎԱՐԴԱՎԱՌԻ ՏՈՆԻ ԱՌԻԹՈՎ

18:55, cuma, 25 temmuz, 2014
     Մեր Տեր Հիսուս Քրիստոսի Պայծառակերպության` Վարդավառի տոնի առիթով Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Մայր եկեղեցու «Հավատամք» հոգևոր միությունը Մայր Եկեղեցու հոգևոր տեսուչ Տեր Անուշավան Եպիսկոպոս Ժամկոչյանի տնօրինությամբ, «Հավատամք» հոգևոր կենտրոնի հոգևոր հովիվ Տեր Հակոբ Քահանա Խաչատրյանի և Մայր Եկեղեցու լուսարարապետ Տեր Դավիթ քահանա Շախկյանի նախաձեռնությամբ հուլիսի 27-ին, ժամը 20: 30-ին եկեղեցու հարակից տարածքում կազմակերպվում է տոնական համերգ, որին կմասնակցեն «Հավատամք» երգչախումբն ու պարախումբը, «Վան» ազգագրական համույթը և անհատ կատարողներ:
    
     Համերգում կհնչեն հոգևոր, ժողովրդական և ազգային երգեր: Միջոցառման ընթացքում կկատարվի տոնին բնորոշ ժողովրդական սովորույթներից մեկը` խարույկի վրա կխորովվի խնձոր ու կբաժանվի ներկաներին` որպես կյանքի և ջերմության խորհրդանիշ, իսկ երիտասարդների համար` որպես նշանադրության և ամուսնության բարեմաղթանք:
     Սիրով բոլորին հրավիրում ենք մասնակցելու այս հետաքրքիր մրջոցառմանը:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5525 | 0 | 0
Facebook