Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Սպասե՜լ...Սպասել...Սպասե՞լ...

---
Yazar:
---
22:20, salı, 18 mart, 2014
     Ես սպասում եմ Քեզ: Գիտեմ, որ երբեք չես գա: Գիտեմ, որ էլ չես թակի այն դուռը, որ ինքդ ես փակել: Գիտեմ, որ էլ չեմ դառնա ժպիտիդ պատճառը, ու աչքերդ էլ չեն փայլի ինձ համար: Գիտեմ, որ երբեք էլ իմ մասին չես մտածի: Գիտեմ, որ ամեն ինչ անցավ: Կամուրջներից միայն մոխիր մնաց: Իսկ քո սիրտը, որ սիրում էր, քարացավ կամ էլ ուրիշի սիրեց: Չիմացա... Միայն արցունքների միջից տեսա հեռանալդ: Դու անգամ հետ էլ չնայեցիր, անգամ մի պահ կանգ չառար: Գնացիր վստահ քայլերով, հաղթանակած... Գնացիր՝ ասելով մի բառ.
     - Մոռացի՛ր:
     Ես չմոռացա, որովհետև սիրում էի քեզ, ապրում և շնչում քեզանով, կյանքիս մի մասն էիր... Բայց դու մոռացար, դու գնացիր, եղար անողոք: Դու պոկեցիր իմ սրտից մի մեծ մասնիկ ու չզգացիր, թե ինչ ցավ զգացի ես: Գցեցիր ինձ գետնին և ժպտալով հեռացար: Դու, որ իմ հարազատն էիր, իմ ուրախությունը, իմ պատճառը ժպիտի, դու հեռացար: Իսկ ես ՝ միամիտս, դեռ սպասում եմ քեզ: Դեռ սպասում եմ, որ կգաս, կնայես աչքերիս ու կժպտաս: Կժպտաս ՙհին՚ օրերի նման: Սպասում եմ, բայց գիտեմ՝չես գա..
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
3
Beğenmemek
0
2180 | 0 | 0
Facebook