Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վստահել ... Վաղուց չեմ լսել այս բառի մասին....

---
Yazar:
---
23:22, cuma, 17 оcak, 2014
     Վստահել... Ու՞մ..Կամ, ավելի ճիշտ, ինչի՞ համար: Որ մի օր մեջքից հարվածե՞ն: Որ մի օր թողնեն ու գնա՞ն: Թե նրա համար, որ մի օր ուղակի բոլորը իմանան իմ մասին: Վստահել... Անհնար է վստահել անգամ սեփական անձդ՝ մտածելով, թե նա նույնպես կարող է դավաճանել, ուր մնաց վստահել մնացածին.. Վստահել մարդկանց: Այո, արել եմ նման սխալ՝ մտածելով, թե դժվար թե մի օր մեջքից հարվածեն, բայց արի ու տես, որ ումից չէի սպասում, հենց նրանք հարվածեցին առաջինը, նրանք մատնացույց արեցին ինձ ու սխալներս՝ իմանալով թույլ կողմերս: Վստահել... Վախենում եմ վստահել անգամ ինքս ինձ: Վստահել եմ նաև քեզ: Իսկ դու գնացիր՝ թողնելով ինձ մենակ ՝գետնին ընկած: Դու չփորձեցիր անգամ օգնել ինձ: Չօգնեցիր բարձրանամ: Միայն ժպտացիր ու հեռացար, իսկ անկատար խոստումներդ մնացին անցյալում: Դու էլ մնացիր անցյալում: Գիտե՞ս՝ հոգնել եմ վստահելուց, հոգնել եմ ընկնելուց, անընդհատ ընկնելուց և բարձրանալուց: Հոգնել եմ խաբվելուց: Հերիք է... Իսկ վստահելը... Վստահել: Իսկ մենք վաղուց չենք հանդիպել:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
2737 | 10 | 0
Facebook