Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բոնբոներկա բաժանելը՝ ընտրաարհամարհանք

12:47, cuma, 20 nisan, 2012
Բոնբոներկա բաժանելը՝ ընտրաարհամարհանք
     Ընտրաարհամարհանք սեփական ժողովրդի նկատմամբ` այսպես է անվանում վերջին օրերին Տավուշի մարզի թիվ 40 ընտրատարածքում գրանցված թեկնածու Մարինե Մարաբյանի «քաղցր» ընտրակաշառքի դեպքը նույն ընտրատարածքի թեկնածուներից Վարուժան Բաբաջանյանը: Հիշեցնենք, որ մարզի մի շարք համայնքներում իբր ապրիլյոթյան տոնի կապակցությամբ, բայց` ապրիլի 8-10-ը, բնակիչներին բաժանվել է փաթեթ, որի մեջ` քաղցրավենիք, շնորհավորական բացիկ գործարար Միքայել Վարդանյանի անունից, եւ վերջինիս աջակցությունը վայելող թեկնածու Մ. Մարաբյանի նախընտրական ծրագիրը: Ի դեպ, ՀՀ Վարչական իրավախախտումների մասին օրենսգրքի հոդված 4010-ով, նախընտրական քարոզչության իրականացման համար օրենքով սահմանված ժամանակահատվածում բարեգործության հետ միաժամանակ նախընտրական քարոզչություն իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում` նվազագույն աշխատավարձի երկուհազարապատիկից մինչև երկուսուկեսհազարապատիկի չափով: Վարուժան Բաբաջանյանի համար նման քայլը` քաղցրավենիք նվիրաբերելը, ծիծաղելի իրավիճակ է, քանի որ ըստ նրա`փորձում են իրենց գաղափարները մարդկանց համար ավելի գրավիչ դարձնել քաղցրավենիքի միջոցով, ինչն էլ նշանակում է` մարդկանց տալու այլ բան չունենալ: Պատգամավորի թեկնածուն Facebook-ի իր էջում վերոհիշյալ դեպքի առիթով այսպիսի մի միտք էր արտահայտել, թե «Ինձ թվում է, որ մենք վաղուց բանանի ծառերից իջել ենք, եւ մարդիկ պիտի հասկանան, որ սա ոչ թե ընտրակաշառք է, այլ ընտրաարհամարհանք, որն ընդամենը իրենց դեմ է աշխատելու»: Մեզ հետ զրոյցում անկուսակցական թեկնածուն ասաց, որ հավանաբար իրենց (Վարդանյանի և Մարաբյանի) կարծիքով շոկոլադի միջազգային գների տատանումները կարող են Նոյեմբերյանում քաղաքական իրավիճակ փոխել: Այսինքն` եթե շոկոլադը թանկանա, իրենք չեն կարող դա բաժանել եւ ավելի քիչ շանս կունենան ընտրվելու: «Էս դեպքում էդ կակաոյի գները քաղաքական գործոն ա դառնում»,- հավելեց մեր զրուցակիցը: Նրա կարծիքով նման նվիրատվությունները եղանակ չեն կարող փոխել: «Ես հանդիպումներում բացատրում եմ մարդկանց, որ թիվ 40 ընտրատարածքը այլեւս քաղաքական քարտեզից վերացված է, որովհետեւ մենք փաստորեն փորձում ենք խլել մեր տարրական սահմանադրական իրավունքը` ԱԺ-ում ունենալ մեր ներկայացուցիչը, պետական կառավարման մեջ նրա միջոցով իրականացնելու էն ֆունկցիաները, որն իրականում ժողովրդին է ծառայելու»,- նշեց Վ. Բաբաջանյանը: Վերջինս ջենտլմենություն դրսևորելով` ներում է իր մրցակցի նման քայլը, սակայն գտնում է, որ ընտրակաշառքի ցանկացած դեպք իր և պետական մարմինների կողմից պետք է ունենա շատ արագ արձագանք: Թեկնածուն հավաստիացնում է, որ իր հետ հանդիպումներին ընտրողներից բացարձակապես ոչ մեկը մի կտոր խմորեղենի ակնկալիքով չի գալիս: Մինչ այլ թեկնածուներ ժողովրդին սիրաշահելու նպատակով նվերներ են բաժանում, Բաբաջանյանը շարունակում է մեկ այլ բան բաժանել`իր ասելով` գաղափար:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
4244 | 0 | 0
Facebook