Durun lütfen yüklemiyor...

Makaleler

«6000 հատ օղու շիշ եմ հավաքել՝ կհանձնեմ, որ կարողանամ հաց առնեմ»

Bayazetci Studio
Basın sekreteri:
Bayazetci Studio
23:27, cumartesi, 08 şubat, 2014

«Դեկտեմբերի 25-ից մինչև հունվարի 13-ը` 6000 հատ օղու շիշ եմ հավաքել, կամաց կամաց հանձնում եմ, որ կարողանամ հաց առնեմ», -ասում է Ռոման Բուժակովը։

Վերջինս կնոջ և 3 անչափահաս երեխաների հետ միասին ապրում է Սասունցի Դավիթ կայարանի հարևանությամբ գտնվող սեփական տներից մեկում։ Տանը որևէ կենցաղային հարմարություն չունեն, նույնիսկ ջրագիծ։

«Նախկինում, այս հատվածը օգտագործել են, որպես պահեստ, այդ իսկ պատճառով էլ այստեղ որևէ հարմարություն չկա, իսկ մեզ էլ այս տարածքը, կնոջս տատիկից է ժառանգություն մնացել», -պատմում է Ռոմանը։

Ընտանիքի չգիտի թե տարվա, որ եղանակն է իրենց համար լավ՝ ամռանը, որ տանքից անձրևաջրեր չեն կաթում, իսկ իրենք ամեն վայրկայն ջրի կարիք են զգում, թե ձմռանը, որ անձրևաջրերը կաթում են և ջրի կարիք այնքան շատ էլ չենք զգում։


    

Նրանց դեմքերը և ձեռքերը ամբողջովին մրոտված են, միայն 10 տարեկան Գագիկն է իր մաքրությամբ տարբերվում ընտանիքի մյուս անդամներից, հիմնական պատճառն այն է, որ այցելում է գիշերօթիկ դպրոց։

«Առանց ջրի հնարավոր չի ապրել։ Հարակից տարածքից, կամ էլ հարևաններից ենք ջուր վերցնում։ Մի երկու օր չի, այլ տարին տասերկու ամիս ջուր ենք հարևաններից ուզում։ Լավ է, որ գոյություն ունեն հասարակական բաղնիքներ, գնում այնտեղ ենք լողանում։ Բայց ամեն օր չենք կարող գնալ և լվացվել», -ասում է երեխաների մայրը՝ Կարինեն։ 10-ամյա Գագիկը ամաչում է գնալ գիշերօթիկ դպրոց, տղայի խոսքով իր ընկերները տղայի հագուստ են կրում և ունեն ձմեռային համապատասխան հագուստներ, այն ինչ ինքը իր մայրիկի, կամ էլ լավագույն դեպքում հայրիկի հագուստներից է հագնում։ «Միայն կարողանում եմ երեխաների սննդի հարցը լուծել, մեկ–մեկ էլ բախտս բերում է հին հագուստներ կոշիկներ եմ գտնում բերում, իսկ կեղտոտվելու դեպքում էլ չենք կարողանում հագնել, -ասում է Ռոմանը և կատակում, - մեզ երևակայում ենք, թե իբր Ամերիկայում ենք ապրում, կամ էլ ենքան հարուստ ենք, որ մի շորը մի անգամ ենք հագնում» ։


    

Երեք երեխաների հորը անհանգստացնում է իր երեխաների ճակատագիրը, մտահոգում է հատկապես, այն հանգամանքը, որ առանց ջրի ապրելով ինչ հիվանդություններով ասես վարակված չեն լինի։ Ռոմանի խոսքով բազմից դիմել է նպաստ ստանալու համար, բայց միշտ բացասական պատասխանն է ստացել։


    

«Եթե գումար ունենայի ջրագիծ կքաշեի ու մարդավայել կապրեի, բայց միայն կարողանում եմ հացի համար գումար հայթայթել։ Գիշերները գնում եմ փողոցներում թափառելու, աչքիս ինչ ընկնում է գետնից վերցնում եմ ու տուն բերում, երկաթ, այլումին շշեր և այլն դրանք հանձնում եմ ու երեխեքիս սոված չեմ թողնում», -ասում է Ռոմանը՝ հավելելով, որ Ճիշտ է տարիքով երիտասարդ են, բայց կրթություն չունեն, ինչպես նաև ծանոթ էլ չունեն, որ կարողանան որևէ տեղ աշխատանքի ընդունվել։


    

Աննա ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

Kaynak: hraparak.am
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4122 | 0 | 0
Facebook