Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ինֆինիտի

23:57, cumartesi, 25 оcak, 2014

Երբ բարձրանում ես փորձում ես վայելել բարձրունքդ: Բարձրունքդ, որը բարձրանալու համար ընկել ես, հայտնվել ես խաղի սկզբում, որտեղ սկսնակներ են, այն սկսնակները, որոնք ցանկանում են զգալ բարձրուքնի համը, նայել ներքև վերևից ու ինքնահպարտանալ:

Վայելեցիր ու հասկանում ես, որ այս աստիճանը ցածր է, պետք է մագլցել ևս մեկը, այն մյուսը, տասերորդն ու քսաներորդը՝ անպայաման:

Հասնում ես ավելի հեշտությամբ ու հեշտությամբ էլ հոգնում ես, հոգնում ես ու սկսում ես մտածել ամենաբարձր աստիճանի մասին, չգիտակցելով նույնիսկ, որ ամենա բառը գոյություն չունի… ամենաբարձր աստիճանը անվերջություն է, որտեղ կհայտնվես միայն, երբ վերջացնես ագահությունն ու փառասիրության անդառնալի արյունները ու չվերչացող վիսկիի բաժակը: Անվերջության կհասնես այն ժամանակ երբ վերացնես կեղծ ժպիտները, մարդկանց լացն ու կոցը, թվացյալ ազատությունը, կախվածությունը: Ազատվել սրանցից հնարավոր է միայն մեռնլու միջոցով… ինքս ինձ հարց եմ տալիս, ես ուզում եմ մեռնել: Չէ, չեմ ուզում, որովհետև չափից դուրս շատ եմ սիրում ինձ ու իմ կյանքը, չափից դուրս ինձ դուր են գալիս կեղծ ժպիտներն ու թվացյալ ազատությունը…չափից դուրս սկսել եմ սիրել անկեղծությունս (մի ժամանակ խուսափում էի դրանից), չափից դուրս չեմ սիրում չափը ստեղծողներին…. սիրում եմ ինֆինիտիին, սակայն դրան հանսելու համար մեռնել է պետք, իսկ ես ապրել եմ ուզում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3952 | 0 | 0
Facebook