Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, երբ Իվան 4-րդ Սարսափելի ցարը կասկածել է իր մերձավոր բոյարներից մեկին

14:00, cumartesi, 15 haziran, 2024
Այն մասին, թե ինչ է տեղի ունեցել, երբ Իվան 4-րդ Սարսափելի ցարը կասկածել է իր մերձավոր բոյարներից մեկին

Իվան Պետրովիչ Ֆեոդորով- Չալյադնինին մահապատժի են ենթարկել 1568 թվականի սեպտեմբերի 11-ին։ Նրա անունը գրանցված է Իվան Ահեղի հանձնարարությամբ կազմած շնորհազրկվածների այն գրքում, որը «սինոդիկ» է անվանված։

1568 թվականի սեպտեմբերի 11-ին (ըստ այլ աղբյուրների՝ 1567-ին), Իվան Ահեղի հրամանով նրան մահապատժի են ենթարկել իր կնոջ՝ Մարիայի, ծառայապետի դստեր, բոյար Վասիլի Չելյադնինի և Իվան Ահեղի մանկության տարիների դաստիարակչուհի Ագրիպինա Ֆեդորովնայի հետ միասին։ Ցարին տեղեկացրել են, թե տարեց բոյարը, իբր, մտադիր է իրեն գահընկեց անել և ինքը դառնալ ցար։ Իտալացի գրող և հրատարակիչ Ալեքսանդր Գվանինին (1538 - 1614) հայտնել է, որ Իվան Ահեղը Իվան Ֆեոդորով-Չելյադինին հրամայել է հագնել արքայական հագուստ, ապա նստեցրել է իր գահին ու խոնարհվել է նրան՝ իբրև թե թշվառն իր տիրակալն է: Այս ծաղրական բեմականացումից հետո ցարը դաշույնը մխրճել է նրա կրծքի մեջ, ապա օպրիչնիկներն են դաշույներով ծակոտել Ֆեդորով-Չելյադնինի կիսամեռ մարմինը: Համաձայն այս դաժան հաշվեհարդարին ներկա օտարերկրացիների վկայությունների՝ մահապատժից հետո բոյարի մարմինը հանել են Կրեմլի բակ, այնուհետև քարշ են տվել աղբավայր, որտեղ դիակը մնացել է ու նեխել։ Այնուհետև ավերվել են բոյարի բոլոր կալվածքները, սպանվել են Իվան Պետրովիչի բոլոր մերձավոր ազգականներն ու ծառայողները: Նրա ամբողջ ընտանիքը բնաջնջվել է։ Այս սպանության մասին ռուս գրող Ալեքսեյ Տոլստոյը 1858 թվականին «Ստարիցկի վոյեվոդ» բանաստեղծությունն է գրել։

Չկա ուղղակի ապացույց, որ Չելյադնինը եղել է դավադրության մեջ, առավել ևս՝ գլխավորել է այդ դավադրությունը։ Նախկինում Իվան Պետրովիչը վայելել է ցարի մեծ վստահությունը. երբ ցարը հեռացել է Մոսկվայից, նա մնացել է մայրաքաղաքում և կատարել է նրա հանձնարարությունները։ Հարկ է նշել, որ երբ թագավորի հիվանդության ժամանակ ծրագրվել է Ստարիցկիների (ուդելային իշխան Վլադիմիր Անդրեևիչի ու նրա մոր՝ իշխանուհի Եֆրոսինյա Անդրեևնայի) դավադրությունը, Չելյադնինը առաջինն է ցարին զեկուցել դավադրության մասին: Ըստ երևույթին, Իվան Ահեղի մեջ կասկած է հարուցել բոյարի վայելած ժողովրդականությունը բնակչության տարբեր խավերի շրջանում. Ծերության շրջանում չափազանց կասկածամիտ դարձած բռնապետը նրան վտանգավոր մրցակից է համարել և որոշել է «կասկածելիին» դաժանորեն պատժել։ Ըստ որոշ օտարերկրացիների՝ կասկածամիտ ու դաժան ցարը կարգադրել է սպանել նաև Իվան Պետրովիչ Չելյադնինի ընտանիքի անդամներին, ծառաներին, ոչնչացնել նրա բոլոր կալվածքները, ոչնչացնել բոլոր անասուններին և նույնիսկ կատուներին ու շներին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
664 | 0 | 0
Facebook