Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Քահանան մեկ մոմ պակաս էր հաշվել՝ Ռաֆաել Աֆրիկյան

20:09, pazar, 29 aralık, 2013
     Մի երիտասարդ ամեն օր առավոտյան մտնում էր եկեղեցի, մեկ մոմ վառում և գնում, և այդպես լինում էր ամեն օր՝ մտնում, մեկ մոմ վառում և հեռանում: Մի անգամ քահանան որոշեց հարցնել այդ տղային, թե ինչու՞ է նա միշտ այդպես անում, գուցե նրա մոտ ինչ—որ դժբախտություն է, սակայն, չգիտեր, թե ինչպե՞ս մոտենալ, ինչպե՞ս հարցնել, ի՞նչ հարցնել վերջիվերջո։ Եւ այսպես շարունակվում էր ամեն օր․ տղան գալիս էր, վառում մոմը և գնում: Քահանայի համար սովորական էր ամենօրյա մոմավառության ծիսակարգը․ նրան արդեն չէր տանջում պատճառը, նա արդեն չէր նկատում տղային: Մի օր՝ երեկոյան, մոմի վաճաոքի գումարը հաշվելիս, քահանան հասկացավ, որ այդ օրը տղան չի եկել, քանի—որ մոմի գումարը սովորականից պակասում էր մեկ մոմի արժեքի ճափով․այդպես դեռ երբեք չեր եղել։ Հաջորդ օրը կրկնվեց նույնը․ տղան չկար, քահանան զարմացած սպասում էր, չէ—որ այդ տղան միշտ գալիս էր, միշտ նույն ժամին, միշտ մեկ մոմ, ինչու՞ այսօր նա չեկավ, ինչու՞։ Անցան տարիներ, քահանան արդեն ծերացել էր, սակայն շարունակում էր մնալ նույն եկեղեցում և վաղուց արդեն մոռացել երիտասարդի մասին։ Առավոտյան հերթական ժամերգությունն էր, քահանան կարդում էր աղոթագիրքը հավաքվածների համար։ Հանկարծ նա նկատեց մի տղամարդու, ով ժպիտով նայում էր իրեն․ այն երիտասարդն էր՝ արդեն վաղուց հասուն տղամարդ դարձած։ Քահանան չէր կարողանում կենտրոնանալ և կարդալ աղոտագիրքը, ուրախությունից նրա ձայնը անհետացել էր․ նա հիշեց տղային: Դժվար է բացատրել, թե ի՞նչ էր կատարվում քահանայի հոգում․ իր երիտասարդ տարիների առեղծվածը, ում մասին նա մոռացել էր, կանգնած է իր առջև։ Վերջապես նա կիմանա իրեն վաղուց հուզող հարցի պատասխանը: Տղամարդը մոտեցավ քահանային և միանգամից, առանց վարանելու ասաց. -Հա՛յր սուրբ, երբ ես երիտասարդ էի, ես կատարում էի շատ հանցագործություններ, ես շատերին եմ թալանել ու ամեն օր, ամեն թալանից հետո գալիս էի ու մեկ մոմ էի վառում: Ես վաղուց գիտեի, որ ոստիկանությունը ինձ հետևում է, նրանք գիտեին, որ ես ամեն թալանից հետո գալիս եմ եկեղեցի: Այդ օրը, գալով եկեղեցի, ես գիտեի որ ինձ կձերբակալեն, բայց այնուամենայնիվ եկա, ապաշխարհեցի և ձերբակալվեցի: Այսօր ինձ բաց են թողել բանտից, և ես եկա ձեզ մոտ, քանի—որ գնալու տեղ չունեի․․․ Հ.Գ․ Երիտասարդը դարձավ այդ եկեղեցու քահանան եւ ամեն օր հաշվեց վաճառված մոմերը․․
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5057 | 3 | 0
Facebook