Durun lütfen yüklemiyor...

Makaleler

...

10:04, pazartesi, 16 aralık, 2013

Գոնե պատրանքիս տեր-տիրող եղիր,
     Որ խեղկատակի պես անվերջ չկաղամ,
     Առանց իրական «դու» -ն զգալու`
     Անապատներում լացով չսուրամ:
    
     Թագավոր կարգվիր, սին հավատամքիս
     Ու կառավարիչ «Մորմոք» դղյակին,
     Որ ես էլ ի շահ հաստատուն կամքիս
     Իմ տխուր դղյակը հանձնեմ ալիքին:
    
     Գոնե մեկ անգամ տիրակալ դարձիր
     Քեզ խորթ տերության, որ դու ես ստեղծել,
     Գեթ մի հրաման քեզ գաղութ երկրիս,
     Որ ամեն գնով պատրաստ է պարտվել:
    
     Բայց դու չես էլ գա ու չես էլ տիրի
     Անտերունչ եղած մի դղյակի,
     Որ չունի այգի ու ոչ էլ ծիրանի,
     Որ իր իշխանին շուքով զարդարի:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2757 | 0 | 0
Facebook