Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Լռության ու մոռացության մասին) )

21:39, perşembe, 06 şubat, 2014
     Երբ անտիկ թատրոնում երգչախումբը կամաց-կամաց ցած իջավ բեմից` զիջելով իր տեղը խամաճիկներին, այդ ժամանակ էլ ավելորդ բառերը իրենց իսկ կամքով հրաժարվեցին արհամարված Լռության խեղկատակներ լինելուց............Երբ ծերունի Լռությունը գիտակցեց իր իշխանության տապալումը, առաջին իսկ գործը, որ նա կատարեց սիրուհի Մոռացության գիրկը նետվելն էր.............Ու ի՞նչ կատարվեց մեր հարգարժան Ավելորդ բառերի հետ......... նրանք ցրվեցին ողջ աշխարհով մեկ, իրենց ավելորդությամբ ոմանց կյանքը լցրին գոհունակությամբ ու հուսադրող բառերով, ոմանք էլ չդիմացան խոսուն բառերի կողքին ու ........կամ ինքնասպան եղան, կամ քամու քմահաճույքին թողեցին իրենց զորավոր կամ անզոր հնչյունները` գաղափար անգամ չունենալով, որ երկու ավելորդ արդեն իսկ ավելորդ չեն.............Հիմարություն................Կեցցե՜ թագավորը, միակը, թերևս, որ ճիշտ քայլ արեց...........Անկեղծ ասած տիկին Մոռացության հետ միշտ էլ սազական զույգ են եղել............Ասում են, թե նրանք անգամ որդի էլ ունեն.......ապօրինի..........ինչպե՞ս էր անունը...............կարծեմ ........Հեռացում.......Հեռացում` մեծարգո Լռության ու Մոռացության որդին........
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3299 | 0 | 0
Facebook