Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հետ մի նայեք` հեռանալով

14:01, pazar, 24 kasım, 2013

Անել այն ինչ սիրտդ է խնդրում, պնդում: Ուտել արգելված պտուղները: Ով մի անգամ սիրել է, այլևս անզոր է ապրել առանց զգալու… Մենք ընկերանում ենք, հետո ընկերությունը վերածվում է սիրո, հետո սերը սովորության, հետո մենք հոգնում ենք սովորականից ու օտարանում, հեռանում ենք մենք:

Չէ, չենք կարողանում պահպանել մեղսավորներիս տրված աստվածային զգացմունքը, իր ամբողջ պարզության մեջ այն չափազանց բարդ է մարդու համար:

Ես հեռանալով իմ սովորական սիրուց թերևս սիրտս մոռացա տանել, թողնելով նրա մեջ մեր բոլոր հույզերը, հուշերը: Մեր անցյալը նման է մեդուզա Գառգոնային ու անընդհատ նայելով նրա աչքերին ես քարացա: Դժվար է ապրել արձանի պես` անապագա, աններկա` բախտի քմահաճույքին, միայն որովհետև չափազանց երկար փորձեցի վերադառնալ այն աշխարհ, որը գոյություն չունի: Անցյալը նման է երազի, այն միայն մարդու ուղեղում է, երբեմն սրտում:

Եթե միայն կարողանայի վերադառնալ, գեթ մի վայրկյանով…

Մենք կնկերանայինք, հետո ընկերությունը կվերածվեր սիրո, հետո սերը սովորության, իսկ երբ հոգնեինք սովորականից, նորից կնկերանայինք, հետո…

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3828 | 0 | 0
Facebook