Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՖՐԻԿԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

10:26, pazartesi, 22 ekim, 2012
ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ 10 ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՖՐԻԿԱՑԻ ՖՈՒՏԲՈԼԻՍՏՆԵՐԸ

1. ՍԱՄՈՒԵԼ ԷՏՕ'Օ«ԱՆԺԻ» (2011-2012) 32 խաղ (20 գոլ)
    

Միանշանակ, ամենահայտնի և ամենատիտղոսակիր ֆուտբոլիստը Ռուսաստանի առաջնությունում, ոչ միայն աֆրիկացիների մեջ:Օլիմպիական խաղերի չեմպիոն, Աֆրիկայի առաջնության կրկնակի չեմպիոն, Իսպանիայի և Իտալիայի չեմպիոն, չեմպիոների լիգայի կրկնակի հաղթող: Միայն 31-ամյա կամերունցու նվաճումների ցանկը բավարար է, ժխտելու համար այն փաստը, որ հնարավորություն կտրվի այլ աֆրիկացիների համեմատվել նրա հետ:
    

2. ՍԱԻԴՈՒ ԴՈՒՄԲԻՅԱ « ԲԿՄԱ» (2010-2011) 56 խաղ (34 գոլ)
    

Աֆրիկացին Ռուսաստան է տեղափոխվել (2011/12) մրցաշրջանում, առաջին իսկ խաղերում հարձակվողը իրեն դրսևորեց լավ կողմերով՝հեղինակեց 28 գոլ և դարձավ թիմի լավագույն ռմբարկուն:2011թ. Անցկացված հարցման ժամանակ, որը անցկացնում է "СЭ"-ն ճանաչվել է Պրեմիեր լիգայի լավագույն ֆուտբոլիստ:Սակայն այս տարի վնասվածքները խանգարեցին 24 ամյա կոտ դ'իվուարցուն, բայց նրա երկրպագուների բանակը վստահ է, որ նա վերադառնալու է սպիտակ ձիու վրա և մեծ հարված է հասցնելու էտօ'օի համբավին:

3.ԷՄՄԱՆՈՒԵԼ ԷՄԵՆԻԿԵ «Սպարտակ» (2011-2012) 33 խաղ (17 գոլ)
    

ՈՒնենալով խնդիրներ թուրքական Ֆեներբաղչեում նա տեղափոխվեց Մոսկվա՝արագորեն դառնալով կարմիր-սպիտակների լիդերը:

Միայնակ կարող է ճնշել մրցակցի պաշտպաններին և հուժկու հարվածով գրավել մրցակցի դարպասը:Հիմա, ինչպես երևում է, 25 - ամյա ֆուտբոլիստը անցնում է «ճգնաժամի երկրորդ շրջանը», սակայն նա լավագույն պոտենցիալ ունեցող հարձակվողներից է Ռուսաստանի առաջնությունում:


    

4.ՋԱՅԿՈԲ ԼԵԿԽԵՏՈ «Լոկոմոտիվ» (2001-2004) 78 խաղ (3 գոլ)
    

Ռուսաստանի կրկնակի չեմպիոն, դարասկզբին նա եղել է երկրպագունների սիրելի «Լոկոն»:Զուսպ և վստահ նա կատարում էր Յուրա Սեմինի բոլոր առաջադրանքները, բավական վստահ խոսում էր ռուսերեն և իր գլխավերևում պահել է Ռուսաստանի գավաթը:Ցավոք Լեկխետոն առողջական խնդիրների պատճառով, որը նրա մոտ սկսվեց շատ վաղ՝ 2008 թվականին, մոսկովյան ակումբի կազմում անցկացրեց մի քանի հանդիպում:
    

5.ԼԱՍԻՆԱ ՏՐԱՈՐԵ «Կուբան» (2011/12) Անժի (2012/13) 46 խաղ (23 գոլ)
    

Դանոմ Պետրեսկուի հրավերքով Ռումինիայի արաջնությունից «Կուբան» տեղափոխված 22-ամյա կոտ դ'իվուարցին կարճ ժամանակահատվածում ցանկալի դարձավ տեղական առաջատար ակումբների համար:Տրաորեի համար մրցավազքում հաղթեց «Անժի»-ն, և արդեն առաջին հանդիպումները ցույց տվեց, որ նա իրեն չի կորցնում նույնիսկ Էտօ"օի և Դիարրայի ընկերակցությամբ:Զարմանալի չէ, որ փորձագետները խաղացողի համար մեծ կարիերա են կանխատեսում:
    

6.ԺԵՐՐԻ-ԿՐԻՍՏԻԱՆ ՏՉՈՒԻՍԵ «Չերնոմորեց» (1998-2000, 2003) Սպարտակ (2000-2002) Մոսկվա (2004-2006) 177խաղ (2 գոլ)
    

Կամերունցի պաշտպանը ոչ միայն առանձնանում էր իր խաղով այլ նաև նրանով, որ առաջին արտասահմանցի ֆուտբոլիստն էր որ ստացավ ռուսական անձնագիր:Սակայն, դառնալով Ռուսաստանի քաղաքացի, 1 տարի խաղաց իր ազգային թիմի կազմում:Նա բոլոր օտարերկրացի ֆուտբոլիստների մեջ ամենալավն էր խոսում ռուսաց լեզվով, այժմ նա ապրում է Ֆրանսիայում՝ սրտում պահելով Ռուսաստանի կարոտը:
    

7. ՉԻԴԻ ՕԴԻԱ «ԲԿՄԱ» (2004-2011/12) 105 խաղ (3 գոլ)
    

Կարիերաի գագաթնակետը եղել է այն, որ (2005-2006) մրցաշրջանում ԲԿՄԱ-ի հետ նվաճել է ՈՒԵՖԱ-ի գավաթը, սակայն մի շարք վնասվացքների պատճառով, անկատար մնացին ֆուտբոլիստի մեծ կարիերաի մասին երազանքները:
    

8.ՄԱԿԲԵՏ ՍԻԲԱՅԱ «Ռուբին» (2003-2010) 158 խաղ (3 գոլ)
    

Ռուսաստանի կրկնակի չեմպիոն Կուրբան Բարդիևը շատ բարձր է գնահատել նրա աշխատասիրությունը, կարգապահությունը, ամրությունը, նաև նշել, որ նա բոլորից առանձնանում է իր ֆուտբոլային ինտելեկտով :
    

9.ՄԵՏՏՅՈՒ ԲՈՒՏ «Ռոստսելմաշ/Ռաստով» (2002-2004) «Կրիլյա Սովետով» (2004-2008) 159 խաղ (8 գոլ)


    

Հարավաֆրիկյան Հանրապետության հավաքականի խաղացողը աչքի էր ընկնում արդեն «Ռաստով»-ում, բայց նա իր կարիերաի գագաթնակետին հասավ «Կրիլյա Սովետով»-ում:Թիմի կազմում նվաճեց բրոնզե մեդալ, ինչում նրա ներդրումը զգալի էր:Ցավոք սրտի, թիմում առաջացած ֆինանսական խնդիրները կոտրեցին 2 մետրանոց հսկայի կարիերան ավելի շուտ, քան կարելի էր ակնկալել:


    

10.ՊԻՏԵՐ ՈԴԵՄՎԻՆԳԻԵ «Լոկոմոտիվ» (2007-2010) 75 խաղ (21 գոլ)
    

«Սպարտակ»-ի քթի տակով «Լոկոմոտիվ» եկած նիգերիացին, պետք է դառնար ամենահզոր դեմքերից մեկը Ռուսաստանի առաջնությունում, ինչը հետո հաստատեց Օդեմվինգի խաղը ՝ անգլիական պրեմիեր-լիգայի«Վեստ Բրոնվիչ Ալբիոն»ակումբում: Բայց գործնականում այդ տեսությունը իրականացնել չհաջողվեց, միգուցե գործի նկատմամբ խաղացողի վերաբերմունքի պատճառով, կամ այն պատճառով, որ նրա տաղանդը սխալ էին օգտագործում ակումբում:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4572 | 0 | 0
Facebook