Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԳԱՏԱԳՈՎ. «ԴԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՐ»:ԴԻՆԱՄՈՅԻ ԽԱՂԱՑՈՂԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՎԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

00:34, cumartesi, 20 ekim, 2012
ԳԱՏԱԳՈՎ. «ԴԱ ՀԱՐՁԱԿՈՒՄ ԷՐ»:ԴԻՆԱՄՈՅԻ ԽԱՂԱՑՈՂԻ ԱՐՁԱԳԱՆՔԸ ԵՐԿՐՊԱԳՈՒՆԵՐԻ ՎԱՐՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Նովոգորսկի մարզապալատում՝որտեղ մարզվում են Մոսկվայի դինամոյականները, մարզման ժամանակ երկրպագուները կրակել են փայնսբոլի համար նախատեսված հրացաններով և դաշտ են նետել թղթեր, որոնց վրա գրված էին՝պահանջներ և սպառնալիքներ, որոնք վերաբերվում էին թիմի լեգիոներներ՝Կրիստյանու Նոբոին, Կեվին Կուրանիին և Թալաժու Ջուջակին:Երկրպագուները պահանջում էին այս ֆուտբոլիստներից, որպեսզի ավելի մեծ ուժեր ներդնեն պաշտոնական հանդիպումների և մարզումների ժամանակ:

«Նույնիսկ բառեր չկան, հիմա ի՞նչ անենք, յուրաքանչյուրի համար թիկնապա՞հ վարձենք:երբ կրակում էին ինձ դիպավ՝ծոծրակիս, գլխիս և շատերին դիպավ.ես նույնիսկ չհասկացա, թե ինչով էին կրակում, միգուցե փայնսբոլի գնդակներո՞վ, դրանից անմիջապես հետո արագ փախուստի դիմեցին, դա շատ ստոր արարք է:

Երկրպագուները պետք է աջակցեն՝ այլ ոչ այդպիսի արարքներ թույլ տան, դա սարսափելի տհաճ է». ասաց Գատագովը PNA «Новости».-ին:

Մայրաքաղաքային ակումբի կիսապաշտպանը կարծում է, որ ակումբի ղեկավարությունը պետք է ինչ որ որոշում կայացնի՝ֆուտբոլիստների անվտանգությունը ապահովելու համար. «Ես մինջև հիմա շոկի մեջ եմ, ես ունեմ փոքր երեխա, մենք բոլորս ունենք ընտանիքներ». ավելացրեց նա:

Գատագովը նշեց. «Մարդկային տեսակետից դա սխալ է, եթե այդ մարդիկ, ովքեր դա անում են, մտածում են դա զվարճանք է, նրանք սխալվում են, միայն կհասնեն նրան, որ ոչ մի խաղացող դաշտ դուրս չի գա:Բոլորը ձգտում են խաղալ, բոլորը մտահոգվում են թիմի համար, նույնիսկ նրանք՝ում անունները նշել էին պաստառների վրա, նրանք ոչ պակաս պայքարում են ».ասաց ֆուտբոլիստը:

Գատագովը խոստովանեց, որ մտածում է երկրպագուներին պատասխանատվության ենթարկելու մասին.«Իսկ եթե մեկը լուրջ վնասվե՞ր, ի՞նչ էինք անելու հետո, ես կխորհրդակցեմ ու կորոշենք գործին ընթացք տա՞լ, թե ոչ, որովհետև դա հարձակում է»:

Հիշեցնենք, որ սեպտեմբեր ամսին ևս մեկ նմանատիպ դեպք էր գրանցվել, երբ երկրպագուները թղթեր էին նետել ֆուտբոլիստների վրա՝ողողված տհաճ արտահայտություններով:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
4141 | 0 | 0
Facebook