Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ֆեյսբուք - Երիտասարդների Կողքին Հկ

20:20, pazar, 06 ekim, 2013
     Հասարակության շարժիչ ուժը երիտասարդներն են: Ահա´ թե որն է Երիտասարդների Կողքին հասարակական կազմակերպության գործունեության հիմնարար գաղափարը: Ի վերջո երիտասարդությանն են ուղղված բոլոր նպատակներն ու ապագայի հետ կապված հույսերը: Իսկ հատկապես կարելի է շեշտել հայ երիտասարդության առջև ծառացած խնդիրները: Դրանք առօրյա խնդիրներ չեն միայն, դրանք ազգայինի մակարդակի հասնող հարցեր են, որոնց փորձում է լուծում տալ հայ երիտասարդությունը: Երիտասարդների Կողքին ՀԿ-ն հարթություն է բոլոր հայ երիտասարդների համար, ովքեր ունեն խնդիրների լուծման իրենց առաջարկները, ովքեր մտածում են, որ երիտասարդությունն ունակ է ջարդելու կարծրատիպեր, ստեղծել լայն հնարավորություններ իրենց համար: Կազմակերպության աշխատանքները համակարգվում և ղեկավարվում են ՀԿ նախագահ Աղվան Պողոսյանի կողմից: Իսկ աշխատանքները, որոնք ղեկավարում է Աղվան Պողոսյանը, բազմազան են. դրանք առնչվում են կրթական, գիտական, մշակութային, տնտեսական, մարզական հարցերին: Հասարակական կազմակերպությունն իր ներդրումն է ունենում տարբեր համահայկական ծրագրերի և միջոցառումների իրականացման գործում:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3884 | 0 | 0
Facebook