Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հաշմանդամ երեխաների հոգևոր ծնունդը…

14:45, perşembe, 18 ekim, 2012
Հաշմանդամ երեխաների հոգևոր ծնունդը…
     Մկրտությունը հոգևոր ծնունդ է և քրիստոնեական եկեղեցու կարևոր խորհուրդներից մեկն է, որը յուրաքանչյուրի կյանքում լինում է մեկ անգամ: Մկրտությունը կատարվում է Քրիստոսի տված շնորհով և նրա կողմից հաստատված խորհրդով: Մկրտվողը վերստին ծնվում է հոգով, մաքրվում մեղքերից`միախառնվելով աստվածային էությանը: Բայց կան այնպիսի մարդիկ, ովքեր սոցիալական ծանր վիճակից ելնելով չեն կարողանում մկրտվել, ստանալ հոգևոր ծնունդ: Այս հարցում ևս իր ողջ հոգատարությամբ ու ջերմությամբ օգնության է հասնում «ԷԽՈ» ՀԿ թիմը`միշտ պատրաստ նյութական և բարոյական աջակցության:
     2012թ. հոկտեմբերի 10-ին Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում տեղի ունեցավ հինգ հաշմանդամ և սոցիալապես անապահով երեխաների մկրտության արարողությունը: Ստանալով հոգևոր ծնունդ`երեխաները ևս մեկ քայլով մոտեցան Աստծուն, աստվածային էությանն ու հոգևոր մաքրությանը: Մկրտության արարողությունից հետո սրճարանում տեղի ունեցավ հյուրասիրություն երեխաների և նրանց ծնողների համար: «ԷԽՈ» ՀԿ թիմը ջանք ու եռանդ չխնայեց երեխաներին հաճելի պահեր պարգևելու համար, իսկ աշխույժ ու կատակասեր ծաղրածուն ևս մեկ անգամ ստիպեց լիակատար ուրախանալ ու վայելել պահը: Այնուհետև բոլոր երեխաները ստացան անհրաժեշտ օգնություն: Մագնիսառեզոնանսային տոմոգրաֆիայի հետազոտության համար տրամադրվեց 80.000 դրամ, լսողական ապարատի մարտկոցը գնելու համար` 5.000 դրամ, իսկ սոցիալապես անապահով ընտանիքին փայտ գնելու համար`50.000 դրամ: Ինչպես մկրտվող, այնպես էլ մյուս բոլոր երեխաները ստացան տաք հագուստ, որից նրանց անմեղ աչուկները հերթական անգամ լցվեցին ուրախությամբ ու հրճվանքով ողողված փայլով: Դրան էլ հաջորդեց ծնողների շնորհակալական խոսքը ուղղված «ԷԽՈ» ՀԿ թիմին ու բոլոր հովանավորներին:
     Այս ամենից հետո մնում է ավելացնել միայն, որ առաքինի գործ է օգնել և երջանկացնել դիմացինին: Եվ ճշմարիտ է այն միտքը, որ իրական երջանկությունը մարդկանց երջանկացնելու և նրանց դեմքին գեղեցիկ ժպիտ առաջացնելու մեջ է:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6720 | 0 | 0
Facebook