Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Երիտասարդների կողքին Հկ նախագահ Աղվան Պողոսյան

15:56, cumartesi, 21 eylül, 2013

1991թ-ի սեպեմբերի 21-ին Հայաստանի Հանրապետության տարածքում անցկացրած հանրաքվեի արդյունքում ծնվեց Հայաստանի 3-րդ Հանրապետությունը, որի հիմքը դարձավ ՙՀայաստանի անկախության մասին՚ հռչակագիրը: Հռչակագիր, որը սահմանում էր մարդու իրավունքների հարգում, խղճի, մտքի, կուսակցությունների, մամուլի, ազատություն, հայ եկեղեցու իռավունքների վերականգնում, ինչպես նաև Արցախն իր տարածքի անբաժանելի մասը ճանաչելու վճռականություն:
     Անկախության վերականգնումը 20-րդ դարի թերևս ամենամեծ ձեռքբերումն էր, որը հիմք դրեց Հայաստանի հետագա զարգացմանն ու ծաղկմանը:
     Անկախության ուղին բռնած հայ ժողովրդին ծանր փորձություններ էին սպասվում.
     հերթական անգամ փակվեց Ադրբեջանից եկող գազամուղը
     սկսվեց Հայաստանի էներգետիկ շրջափակումը
     կանգնեցին հանրապետության գրեթե բոլոր ձեռնարկություններն ու ուսումնական հաստատությունները
     բնակչությունը զրկվեց ջեռուցումից
     տնտեսությունը կանգնեց կազմալուծման լուրջ վտանգի տակ
    
     Սակայն այդ ամենին ի պատասխան հայ ժողովուրդը հերթական անգամ ապացուցեց հոգու արիությունն ու հաստատակամությունը՝ պայքարելով սեփական արյամբ արարված երկրում արժանապատիվ ապրելու և անվերապահորեն տիրելու իրավունքի համար:
     ՇՆՈՐՀԱՎՈՐ 22 ԱՄՅԱԿԴ ԱՆԿԱ'Խ ՀԱՅԱՍՏԱՆ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4033 | 0 | 0
Facebook