Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՌԴ-ում սպանել են հայի

ARM
Basın sekreteri:
ARM
11:58, pazartesi, 16 eylül, 2013

Ռուսաստանի Մոսկվայի մարզի Նոգինսկ քաղաքում դաժան սպանություն է տեղի ունեցել. 50-ամյա տղամարդը աղմուկի պատճառով որսորդական հրացանով սպանել է Հայաստանի 27-ամյա քաղաքացուն:


    

Ինչպես հաղորդում են ռուսական լրատվամիջոցները, դեպքը տեղի է ունեցել հուլիսի 28-ի լույս 29-ի գիշերը. մի խումբ երիտասարդներ, որոնց թվում է եղել նաև 1986թ. ծնված ՀՀ քաղաքացին (անուն-ազգանունը չի նշվում) Ժարովա փողոցի տներից մեկի բակում կերուխում են կազմակերպել և ավտոմեքենայի ձայնարկիչով երաժշտություն լսել: Հարևան տան բնակիչը տղաներից պահանջել է իջեցնել ձայնարկիչի ձայնը և չաղմկել: Երիտասարդները, սակայն, չեն լսել և շարունակել են քեֆ-ուրախությունը... Ժարովա փողոցի բնակիչն էլ, հետաքննության նախնական տվյալներով, զայրացել է, վերցրել է իրեն պատկանող որսորդական հրացանը, իջել է բակ և սառնասրտորեն կրակ բացել հավաքվածների ուղղությամբ: Հայաստանի 27-ամյա քաղաքացին ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց, որտեղ քիչ անց մահացել է:


    

Հանցագործի ինքնությունը բացահայտվել է. նա Նոգինսկի 50-ամյա բնակիչ է, ազգությունն ու անունը, սակայն, չի նշվում: Փաստի առնչությամբ այլ մանրամասներ չեն հաղորդվում, հարուցվել է քրեական գործ, կատարվում է քննություն:


    

Հիշեցնենք, որ Ռուսաստանում հայի սպանության մեկ այլ դեպք էլ գրանցվել էր հուլիսի 27-ի լույս 28-ի գիշերը. Ստավրոպոլի երկրամասի Լիսոգորսկայա ավանում դիմակավորված անձը ներխուժել էր ազգությամբ հայ ագարակատեր Խաչատուր Ղազարյանի տուն ևսպանել նրա երկու քնած երեխաներին:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4539 | 0 | 0
Facebook