Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ՌԴ-ում սպանել են հայի բարձր երաժշտություն լսելու համար

ARM
Basın sekreteri:
ARM
12:01, pazartesi, 16 eylül, 2013

Մերձմոսկովյան շրջանում սպանության համար հետախուզվում է Նոգինսկի 50-ամյա բնակիչը, ով սառնասրտորեն որսորդական16 տրամաչափի ատրճանակով կրակել է ՀՀ քաղաքացու վրա: Սպանել է իր բակում բարձր երաժշտություն միացնելու համար:

«Պարզվել է, որ երիտասարդների մի խումբ, որն օգտագործել էր ոգելից խմիչքներ, Ժարով փողոցի շենքերից մեկի բակում միացրել է մեքենայի բարձր երաժշտությունը, ինչով խանգարել է մոտակա տներում ապրող քաղաքացիների հանգիստը, - ԿՊ-ին հաղորդել է ՌԴ Մոսկվայի շրջանի քննչական ծառայության ներկայացուցիչ Իրինա Գումաննայան: - Շենքի բնակիչներից մեկը ոչ մեկ անգամ է այս առիթով դիտողություն արել, սակայն երիտասարդները ուշադրություն չեն դարձրել, ինչից հետո տղամարդը դուրս է եկել և մոտ տարածությունից կրակել է երիտասարդներից մեկի կրծքին»:

Ինչպես հայտնի է դարձել` սպանվածը եղել է 27-ամյա հայ: Նա այսօր ժամը 3: 30-ի սահմաններում մահացել է:

Ոստիկանության աշխատակիցները հարցաքննել ու պարզել են, թե մոտակա տներում ապրողներից ով ունի որսորդական ատրճանակ: Պարզվել է մարդասպանի` Նոգինսկի 50-ամյա բնակիչի ինքնությունը, ով դեպքի վայրից դիմել է փախուստի:
    
    
    
    
    

Անհավատալի է, իսկ մենք` հայերս, ռուսներին մեր բարեկանմ էինք համարում, չնկատելով նրանց հակահայկական քայլերը` որոնց չափերը գնալով մեծանում են:
    
    
    
    

  • Ասենք ոչ...ռուս կոչվող թուրքերին ...

    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6995 | 32 | 0
Facebook