Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Apple-ի մասին տեղեկություններ, ինչ էր ինչ դարձավ?

ARM
Basın sekreteri:
ARM
13:19, pazar, 15 eylül, 2013

Մարկուլան միանգամից Ջոբսին առաջարկում է կազմել բիզնես-պլան` ասելով, որ եթե ստացվի, ապա նա կներդնի մոտ 250 հազ. դոլար, իսկ եթե ոչ, ուրեմն այդ մի քանի շաբաթն անվճար կաշխատի ու կհեռանա Apple-ից: Ջոբսն ու Մարկուլան օրերով բիզնես-պլան էին կազմում, սակայն իրականում ամեն ինչ անում էր Մարկուլան:

_Հիշիր Սթիվ, այսպիսի բիզնես-պլանով մենք երկու տարուց հասնելու ենք Fortune ամսագրի 500 լավագույն ընկերություններին, _ասաց Մարկուլան այն պահից հետո, երբ վերջացրեց բիզնես-պլանը:

Սակայն Fortune 500-ի մեջ մտնելու համար Apple-ից պահանջվեց ոչ թե 2, այլ 7 տարի, բայց միևնույնն է, Մարկուլայի կանխատեսումն իրականացավ: Բայց մի մեծ խնդիր դեռ բաց էր մնում` Վոզնիակը չէր ցանկանում հեռանալ HP-ից: Երբ վերջնական զրույցի ժամանակ Վոզնիակը կրկին առարկում է, Մարկուլան նրան տալիս է 3 օր ժամանակ` վերջնական պատասխանն ասելու համար:

_Ես իրականում չեմ կարող ղեկավարել մարդկանց, ուզում եմ ուղղակի լինել ինժեներ: Միևնույնն է, չեմ հեռանալու HP-ից, _3 օրից հետո պատասխանեց Վոզնիակն ու հրաժարվեց մասնակցել Apple-ի գործունեությանը:

Մարկուլան կատաղել էր, իսկ Սթիվ Ջոբսն ուղղակի գոռում էր, ճչում, այնուհետև քաշվում է սենյակ ու լաց լինում: Ջոբսը լացելիս վճռում է, որ ամեն գնով պետք է համոզել Վոզնիակին: Նա այցելում է Վոզնիակի տուն և լացակումած աչքերով աղաչում հորը, որպեսզի որդուն համոզի` Apple-ին միանալու համար: Ջերրի Վոզնիակը, ով ի սկզբանե դեմ էր որդու Apple-ին միանալուն, հասկանում է, որ այստեղ շատ գումար կարելի է աշխատել և անցնում է Ջոբսի կողմը:

Սթիվ Ջոբսը վերջապես որոշում է կտրուկ քայլերի անցնել և հերթով զանգահարում է Վոզնիակի թվով մոտ 20 տարբեր ընկերների, որոնց ասում է.

_Ամեն 2 րոպեն մեկ անգամ զանգում եք Վոզին և ասում, որ կյանքի միակ ճիշտ ընտրությունը Hewlett-Packard-ից դուրս գալն ու Apple-ին միանալն է: Եվ նրանք անընդհատ զանգահարում են Վոզնիակին:

Այս ամենից հետո Վոզնիակը հանձնվում է և զանգահարում Ջոբսին` ասելով, որ համաձայն է: Այսպիսով` 1977 թվականի հունվարի 3-ին գրանցվում է Apple Computer ընկերությունը: Նշեմ, որ հենց Մարկուլայից սկսվեց Apple-ի զարգացումը, նրա գաղափարով կազմվեց հիանալի բիզնես-պլան, նա սովորեցրեց Ջոբսին մարքեթինգի տարրական մեխանիզմները: Ու կրկնեմ, որ ոչ ոք միայնակ հաջողության չի հասնում, միշտ էլ պետք է ինչ-որ մեկի օգնությունը: Մարկուլան կազմեց Apple-ի մարքեթինգային քաղաքականության հիմքը, որը կազմում էր 3 կարևորագույն կետեր`

1. Սպառողի զգացմունքների գնահատում: Apple-ում պետք է հասկանան սպառողի պահանջմունքները բոլոր ընկերություններից ավելի շուտ ու լավ: Այսօր դա այդպես է:

2. Կենտրոնացում: Որպեսզի հասնել հաջողության, ընկերությունը պետք է իրականացնի կենտրոնացված, կամ այսպես ասած` նեղ գործունեություն: Այսօր Apple-ի ապրանքատեսականին են Mac համակարգիչները, iTunes-ը, iPad-ը, iPod-ը և iPhone-ը, որոնք այդքան էլ մեծ տեսականի չեն, եթե նկատեցիք: Այո, Apple-ը կարող էր ամեն ինչ արտադրել, սակայն բրենդի հզորությունը գնահատվում է ոչ թե շատ տեսականու, այլ նեղ տեսականու մեջ: Ու նկատեք, որ բոլորի անունն էլ Apple չէ, այլ տարբեր են, քանի որ ընկերությունում վաղուց գիտեն, եթե բրենդի անունը շատ ապրանքների վրա է, ապա դա թուլացնում է բրենդի ուժը:

3. Ներշնչում: Ինչպես ասում էր Մարկուլան, հաճախորդները գիրքն ընթերցում են այն պահից հետո, երբ գնահատում են առաջին էջը: Հնարավոր է ստեղծել լավ ապրանք, բայց եթե նա լավ չներկայացվեց, չի վաճառվի: Ուստի պետք է ապրանքը լինի նաև գեղեցիկ, այսինքն ունենա հիանալի դիզայն: Ի դեպ Apple-ում ամենակարևոր մասնագետները հենց դիզայներներն էին, որոնք անմիջականորեն գտնվում էին Ջոբսից հետո: Եթե նայենք կազմակերպչական կառուցվածքով, ապա ղեկավար` Ջոբս, ու նրանից անմիջապես հետո գալիս է դիզայնի բաժինը:

Apple-ի հիմնադրումից մի որոշ ժամանակ անց Ջոբսը պատահաբար Intel համակարգիչների կրեատիվ գովազդ է տեսնում: Նա գովազդից այնքան է տպավորվում, որ միանգամից զանգահարում է Intel և հարցնում, թե ով է այդ գովազդի հեղինակը:

_Ռեջիս Մաքքենան, _պատասխանում են նրան:

Երբ Ջոբսը հարցնում է, թե ինչ է Ռեջիս Մաքքենան, նրան պատասխանում են, որ ինչ չէ, նա մարդ է: Ջոբսը վճռում է զանգահարել Մաքքենային, սակայն ապարդյուն, նա անընդհատ զբաղված էր, կամ էլ տեղում չէր: Այդ պահից սկսած` նա սկսում է ամեն օր զանգահարել, մինչև զրուցի հենց Մաքքենայի հետ: Մաքքենան, ով զարմացած էր նրա համառությունից, որոշում է հանդիպել Ջոբսին: Ջերմ զրույցից հետո Մաքքենան համաձայնվում է համագործակցել Ջոբսի հետ:

Համագործակցության հենց առաջին փուլում Մաքքենան հանձնարարում է փոխել Apple-ի լոգոտիպը, որն ըստ նրա` ուղղակի անտանելի էր: Ռոբ Յանոֆը կարողանում է ստեղծել երկու լոգոտիպեր` նորմալ և կծած խնձորների տեսքով: Ջոբսն ընտրեց կծած խնձորը, քանի որ առաջինը բալի էր նման:

Երկրորդ քայլն Apple-ի համար բուկլետի պատրաստումն էր, որտեղ Մաքքենան գրեց Լոենարդո դա Վինչիի խոսքերից մեկը` Պարզությունն ամենահզոր իմաստությունն է: Մինչև այսօր էլ այս նախադասությունը հանդիսանում է Apple-ի կորպորատիվ կարգախոսներից մեկը:

Մաքքենան որոշում է, որ Apple-ը պետք է մասնակցի Սան-Ֆրանցիսկոյի համակարգիչների ցուցահանդեսին: Դրա համար նա ընտրում է ամենակենտրոնական մասը, որն ուղղակի այցելուների աչքի առջև էր:

_ Հարկավոր է աշխարհին ցույց տալ ֆանտաստիկ համակարգիչ, որն արտադրվել է ամենահզոր ընկերության կողմից, _ասում է Ջոբսը:

Մաքքենան սեղանին դրեց Apple II համակարգիչը և երբ նկատեց Ջոբսի ու Վոզնիակի արտաքին տեսքը, սարսափեց: Հասարակության վրա տպավորություն թողնելու համար առաջին հերթին պետք է ներկայանալի արտաքին տեսք: Մաքքենան նրանց ուղարկում է հյուրանոց, գնում թանկարժեք կոստյումներ, որպեսզի նրանց տեսքը տպավորիչ լիներ:

Պրեզենտացիան այնքան հաջող է անցնում, որ Apple-ն ունենում է 300 պատվեր, ինչպես նաև ծանոթանում է ճապոնացի գործարար Միցիսիմայ Սատոսիի հետ, ով էլ դառնում է Apple-ի ներկայացուցիչը Ճապոնիայում:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
6176 | 0 | 0
Facebook