Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Բողոքի երթ ուսման վարձերի թանկացման դեմ. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միություն

21:47, çarşamba, 28 ağustos, 2013
     ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը բազմիցս բարձրաձայնել է բուհերում առկա խնդիրների, երիտասարդության բազմաթիվ և բազմաբնույթ հիմնախնդիրների արդյունավետ լուծմանը միտված հեռանկարային քաղաքականության և դրանից բխող համալիր ծրագրի բացակայության մասին, որի հետևանքներից մեկն է ԲՈՒՀ-երում ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
     ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը` որպես հայ ուսանողների շահերի պաշտպան, չի կարող համակերպվել այդ որոշման հետ: Մենք նախաձեռնում ենք բողոքի երթ` Հայաստանի գործադիր իշխանության ուշադրությունը վերոնշյալ խնդիրների վրա հրավիրելով և պահանջելով չեղյալ հայտարարել ուսման վարձավճարների բարձրացման որոշումը:
     ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միությունը կոչ է անում միասին ոտքի ելնել մեր իրավունքների պաշտպանության համար և վճռական բողոքի ձայն բարձրացնել այս և յուրաքանչյուր այլ անարդար որոշման դեմ:
     Երթը մեկնարկելու է սեպտեմբերի 2-ին, ժամը 12.00-ին, ՀՊՃՀ կենտրոնական մասնաշենքի դիմահայաց տարածքից` հետևյալ երթուղով`
     ՀՊՃՀ – ՈՒսանողական այգի – Աբովյան փողոց – Կորյունի փողոց – Նալբանդյան փողոց – Ալեք Մանուկյան փողոց – Վարդանանց փողոց – Խանջյան փողոց – Տիգրան Մեծի պողոտա – Հանրապետության հրապարակ – կառավարության շենք:
     Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել 010-32-04-46, 099-95-77-79 կամ 093-95-77-73 հեռախոսահամարներով:
    
    
     https://www.facebook.com/events/1381011842129185/
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
3381 | 0 | 0
Facebook