Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Ո՞ւմ պատվերն եք կատարում...

23:42, perşembe, 15 ağustos, 2013
     Մհեր ջան վերջերս մի հոդված էիր գրել ֆեյքերի մասին... Լավն էր...Բայց արի մի հոդված էլ գրիր մատնիչների մասին...Այ օրինակ դու հաստատ կիմանաս, որ բոլոր նմանատիպ խմբերում «բնակվում են» մատնիչներ...Նրանք ամբողջ օրը աչք են քոռացնում կարդալով իմ և քո նման բազմաթիվ ազատատենչ, համարձակ ու պայքարող մարդկանց գրած ամեն մի մեկնաբանություն, հղում, հոդված, անգամ «Like» -երն են հաշվում: Այդ ամբողջ ինֆորմացիան նրանք օր օրի կուտակում են իրենց փոքրիկ ու տափակ ուղեղներում, որ առավոտյան վազելով գնան ու մատնեն ամենքիս... Մեր գրածի, մեր դրածի, մեր հավանածի չափերն ուռճացնելով և մեզ սևացնելով նրանք զեկուցում են և գոհունակ ու բավարարված ժպիտները դեմքներին վերադառնում տուն, որ նորից պարտաճանաչորեն շարունակեն կատարել իրենց իշխանապահպան առաքելությունը... Տեղեկատվությունը հասնելով պատկան խոշորամաշտաբ մարմիններին բուռն քննարկումների է ենթարկվում, ծամվում, ծամծմվում, սակայն ոչ մի կերպ չի մարսվում... Ախր շատ դժվարամարս են իմ ու քո կարծիքներն ու մեկնաբանությունները... Ու քանի որ չի մարսվում ուրեմն լուծում պետք է գտնել... և այստեղ մեջտեղ է գալիս վարչական ռեսուրսը... Ճնշումներ վերից վար... Յանի` «լլլլյյաաաավ չեք աշխտուուուոմմմմմ» ... Բաաա, այ սենց բաներ... Հիմա մի երկու խոսք մեր հարգարժան մատնիչներին և նրանց ունկնդիրներին... Հարգելիներս, եթե մենք հետամուտ չենք լինում ձեր ճղճիմ ու փոքրոգի արարքներին, դա բացարձակ չի նշանակում, որ չունենք նման կարողություն կամ լծակ...Դա նշանակում է, որ մենք վեր ենք դրանից... Եթե դուք նման մաշտաբներով քննարկում եք մեզ, դա միայն հաճելի է, քանզի դրանով դուք կարևորում եք մեզ... Եթե դուք փորձում եք ճնշել ու լռեցնել մեզ, դա նշանակում է, որ վախենում եք մեզնից... Եթե դուք լսում եք մատնիչներին, ուրեմն դուք անուղեղ ու չկայացած անձնավորություններ եք... Եթե դուք ժամանակ ունեք զբաղվելու նման թիթիզություններով, ուրեմն դուք ձեր տեղում չեք ու լավ չեք կատարում ձեր պարտականությունները... Իսկ եթե դուք լավ չեք կատարում ձեր պարտականությունները, ուրեմն ձեզ պետք է փոխել... Իսկ ես կուզեմ, ու տա Աստված, որ սա կարդաք ու մտածեք, որ ոչինչ կյանքում հավերժ չէ և չի կարելի օգտագործել ուժն ու իշխանությունը ի վնաս, աջղու, ինադու... Այն տրված է «ՀԱՆՈՒՆ» ի համար... Մի քիչ իմաստուն եղեք... Ani Asatryan
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
2924 | 0 | 0
Facebook