Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մարգարեական նշանները հաստատում են, որ վերջին ժամանակներում ենք ապրում

09:54, pazar, 18 ağustos, 2013

Աստվածաշունչը նշանների շատ օրինակներ է տալիս, որոնք պետք է զգուշացնեն մեզ վերջին ժամանակների մասին: Վեց այսպիսի նշան տվել է Հիսուսը, երկու բնութագիրչ տվել է Պողոսը, և տասնմեկ այլ դեպքեր տրվել են մարգարեների կողմից, որոնք տեղի են ունենալու նախքան հազարամյայի ավարտը կամ էլ դրանից անմիջապես հետո: Թեև մեզ ասել են, որ մեզ տրված չէ իմանալ ժամերն ու ժամանակները, Աստված, ակնհայտ է, որ ցանկանում էր, որ մենք իմանայինք, որ ժամանակը մոտենում է: Քանի որ քրիստոնեական եկեղեցին ընթանում է դեպի ներհավատքի շարժը, և ավելի ու ավելի շատ եկեղեցիներ են մեկուսանում` պատրաստվելով քնել այն ժամանակ, երբ հարձակումներն իրենց հավատքի վրա ավելի են զորանում, հավանաբար Աստված գիտեր, որ մի քանի նշան է պետք, որոնք կարթնացնեն և կհիշեցնեն մեզ, որ գործ ունենք անելու:

Դժբախտաբար, շատ քրիստոնյաներ կառչում են այն խոսքերից, որ մեզ տրված չէ իմանալ ժամերն ու ժամանակները և կարծում են, որ պետք է արհամարհեն այն գրվածքները, որոնք կզգուշացնեն մեզ այս նեղության ժամանակի մասին: Ոմանք էլ վախենում են, որ իրենց կպիտակավորեն որպես «դավադրության տեսաբան», եթե, ըստ Աստվածաշնչի մարգարեությունների, Երկրի ապագայի վերաբերյալ հետաքրքրություն ցուցաբերեն: Իմ փիլիսոփայությունը պարզ է: Աստված նշել է դա Աստվածաշնչում և, քանի որ Աստված ամենագետ է, մենք պետք վստահենք, որ դա պետք է իմանանք և ուսումնասիրենք Իր Խոսքի մնացած մասերի հետ միասին:

Ակնհայտ է, որ մեր Տիրոջ գալուստը մոտ է: Մարգարեությունն օրեցօր իրականանում է և շատ ավելի մեծ քայլերով, որքան երբևէ:

Նշանակություն չունի, թե արդյոք դուք հավատում եք մեծ նեղություններին նախորդող քրիստոնյաների հափշտակությանը, թե նրան, որ քրիստոնյաները երկրի վրա են լինելու մեծ նեղությունների, գալիք բարկության և վերջնական դատաստանի ժամանակ: Ծննդաբերության ցավերի սկիզբը և վերջին ժամանակների նշանները յուրաքանչյուրիս վրա նույն ազդեցությունն են ունենալու: Մենք պետք է ավելի շահագրգռված լինենք` հնարավորինս շատ հոգիներ փրկելու: Մեծ Հանձնարարականն է` գնալ և աշակերտել բոլոր ազգերը` Քրիստոսի փրկության պատգամը տանելով ամեն արարածի: Եթե եկեղեցին հափշտակվի նախքան մեծ նեղությունների շրջանը, կարևոր է, որ դատաստանի վերաբերյալ բացատրություն թողնենք նրանց համար, ովքեր անցնելու են դրա միջով: Հակառակ դեպքում ինչպե՞ս պիտի ճանաչեն հակա-քրիստոսի խաբեությունը և փոխարենն Աստվածաշնչի ճշմարտությունը փնտրեն: Իսկ եթե մենք ևս պետք է անցնենք մեծ նեղությունների շրջանով, պետք է պատրաստ լինենք ոչ միայն Ավետարանի պատգամը կիսել, այլև Աստծո դատաստանի պատճառները, որոնք էլ պատճառ կդառնան, որ մարդիկ գիտակցեն փրկության անհրաժեշտությունը:

Ահա այն մարգարեական նշանները, որոնք Աստված տվեց որպես վերջին օրերի զգուշացում: Դրանցից շատերն իրականանում են այսօր, շատերն էլ կիրականանան մոտ ապագայում: Մենք քաջալերում ենք քեզ ուսումնասիրել մարգարեությունը և իմանալ` ինչ է տեղի ունենալու և բաժնեկցել այն մյուսների հետ:


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
7944 | 11 | 0
Facebook