Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հիսուսի Տված Վեց Նշանները` Իր Երկրորդ Գալուստի և Աշխարհի Վերջի Վերաբերյալ

22:16, cumartesi, 17 ağustos, 2013

Հիսուսի Տված Վեց Նշանները` Իր Երկրորդ Գալուստի և Աշխարհի Վերջի Վերաբերյալ


    

Մատթեոս 24.3-ում Հիսուսին հարցրին, - «Ասա մեզ, այդ ե՞րբ կլինի և ինչ կլինի Քո գալստյան և աշխարհի վերջի նշանը»: Հիսուսն ասաց իր առաքյալներին հետևյալ նշանները, որոնք կնախորդեն Իր գալուստին և աշխարհի վերջին:

1. Կեղծմարգարեներևքրիստոսներ

Մատթ. 24.5 «Որովհետև շատերը կգան իմ անունով և կասեն` ես եմ Քրիստոսը և շատերին կմոլորեցնեն»:

Վերջին մի քանի տարվա ընթացքում շատերն են հանդես եկել որպես մեսիա: Ջիմ Ջոնսը, Դավիթ Կորեշը և շատ ուրիշներ, որոնք արժան չեն նույնիսկ հիշատակման, կեղծ քրիստոսների օրինակներ են: Այս կեղծ մարգարեները ճանապարհ են պատրաստում վերջնական կեղծ քրիստոսի` անտի-քրիստոսի համար: Շատ «Նոր Դար» խմբեր, նույնիսկ որոշ հասարակական կազմակերպություններ, որոնք աշխատում են ՄԱԿ-ի համար, անհամբեր սպասում են հակա-քրիստոսին` ճանապարհ պատրաստելով նրա ընդունելության համար` որպես աստվածների հիերարխիայի գլխավոր, որն աշխարհին խաղաղության կառաջնորդի:

2. Պատերազմներ

Մատթ.24.6 «Պատերազմներ և պատերազմների լուրեր կլսեք, զգույշ եղեք, որ չշփոթվեք, որովհետև այս ամենը պետք է լինի, բայց դա դեռ վերջը չէ»:

Շնորհիվ վայրկենական լրատվամիջոցների ռադիոծածկույթի և լրատվամիջոցների շուրջօրյա աշխատանքի` ողջ աշխարհը շարունակ պատերազմների լուրեր է լսում աշխարհի բոլոր ծայրերում:

Մատթ. 24.7 «Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա և թագավորություն թագավորության վրա, և սովեր կլինեն և մահտարաժամեր և տեղ-տեղ երկրաշարժեր»:

Այս դարաշրջանում ավելի շատ մարդ է սպանվել պատերազմի հետևանքով, քան որևէ դարաշրջանում: Երբ մահվան ալիքը բարձրացավ Միջին Արևելքում, ավելի ու ավելի երկրներ սկսեցին եռանդուն աշխատել` պատրաստելով մասսայական կոտորածների ավելի կատարելագործված զենքեր: Դրան գումարած ահաբեկչության մեծացող սպառնալիքը, անկանխատեսելի բռնակալները, որոնցից էր Սադամ Հուսեյնը, և պատերազմի պայթյունի սպառնացող վտանգը առկա է երկրագնդի բոլոր երկրներում, պետություններում և թագավորություններում:

3. Սով

Մատթ. 24.7 «Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա և թագավորություն թագավորության վրա, և սովեր կլինեն և տեղ-տեղ երկրաշարժեր»:

Որպես սպիտակամորթներ մեծ թվով քրիստոնյա հողագործներ վտարվում են Զիմբաբվեից, և օտարերկրացիները տեղափոխվում են այնտեղ` կենարար բերքը փոխարինելով խաշխաշներով, որոնք մատակարարում են աշխարհի թմրանյութերի 25%-ը, իսկ սովը տարածվում է Աֆրիկա մայրցամաքում: Ինչևէ, սնուցիչների քանակն Աֆրիկայում սահմանափակ չէ: Աշխարհի 7 միլիարդ մարդկանց զգալի մասը տառապում է սննդի պակասից:

4. Երկրաշարժեր

Մատթ. 24.7 «Որովհետև ազգ ազգի վրա վեր կկենա և թագավորություն թագավորության վրա, և սովեր կլինեն և տեղ-տեղ երկրաշարժեր»:

Այս դարաշրջանում երկրաշարժերի քանակը և ուժգնությունն ավելի բարձր մակարդակի վրա են, քան պատմության որևէ դարաշրջանում: Աշխարհում ամեն օր տեղի ունեցող երկրաշարժերի քանակն ապշեցնող է: Երկրաշարժերի սեյսմիկ էկրանը ցույց է տալիս վերջին տարիների գլխավոր երկրաշարժերը: Իսկ 1890-1900 թթ. աշխարհում ընդամենը մեկ մեծ երկրաշարժ է եղել:

5. Նեղություններ

Մատթ. 24.8-9 «Սակայն սրանք ցավերի սկիզբն են: Այն ժամանակ ձեզ նեղության պիտի մատնեն և ձեզ պիտի սպանեն և իմ անվան համար բոլոր ազգերին ատելի պիտի լինեք»:

Այսօր աշխարհը հալածում է քրիստոնյաներին: Միացյալ Նահանգներում քրիստոնյաները դեռևս վայելում են Աստծուն երկրպագելու ազատությունը` առանց ավելի հալածվելու, քան ծաղրանքն է, ատելությունը և խտրականությունը դպրոցում և աշխատավայրում: Ինչևէ, այլ երկրներում, ինչպիսիք են Չինաստանը, Սուդանը, Աֆրիկան, Սաուդիան Արաբիան, Կորեան, Ռուսաստանը և տարբեր մուսուլմանական երկրներ, քրիստոնյաները մեծ հալածանքների են ենթարկվում, մինչև անգամ մահանում են իրենց հավատի համար: Մեծ նեղությունների ընթացքում հալածանքը համաշխարհային բնույթ է կրելու և շարունակվելու է մինչև իսկ նահատակություն: Երբ նեղության ժամանակը մոտենա, այս հինգ նշանները կզարգանան մեծ ուժգնությամբ և խստությամբ, ճիշտ ինչպես հղի կնոջ ցավերն են սաստկանում, երբ մոտենում է ծննդաբերության ժամանակը:

6. Ավետարանըկքարոզվիբովանդակաշխարհում

Մատթ. 24.14 «Արքայության այս ավետարանը բովանդակ աշխարհում պիտի քարոզվի` բոլոր ազգերին վկայություն լինելու համար: Դրանից հետո վերջը պիտի գա»:

Այս մարգարեությունն արդեն իրականացել է հեռուստատեսության, ռադիոյի, միսիոներների, Աստվածաշնչի` տարբեր լեզուներով թարգմանության և համացանցի միջոցով: Մարդիկ ամբողջ աշխարհում այժմ լսում են Քրիստոսի պատգամը միսիոներներից, որոնք միջոցներ ունեն ճանապարհորդել ողջ աշխարհով, և տեխնոլոգիայի միջոցով, որը թույլ է տալիս մեր տներից, եկեղեցիներից և գրասենյակներից հաղորդակցվել աշխարհի մյուս ծայրում ապրող մարդկանց հետ:


    

Աշխարհի Վերջի Վերաբերյալ Պողոս Առաքյալի Կողմից Տրված Երկու Բնութագրիչները

1. ԱստվածպաշտությունըՎերջինՕրերում

Բ Տիմ. 3.1-5, 7 «Իմացիր, որ վերջին օրերում չար ժամանակներ պիտի գան, քանի որ մարդիկ պիտի լինեն անձնասեր, արծաթասեր, ամբարտավան, հպարտ, հայհոյիչ, ծնողներին անհնազանդ, ապերախտ, անսուրբ, անգութ, անհաշտ, բանսարկու, անժուժկալ, դաժանաբարո, բարին չսիրող, մատնիչ, հանդուգն, գոռոզ, ավելի հեշտասեր, քան թե աստվածասեր: Որոնք որ աստվածպաշտության կերպարանքն ունեն, բայց Նրա զորությունն ուրացած են, և դու նրանցից մեկդի գնա: Որ միշտ սովորում են, բայց բնավ չեն կարողանա ճշմարտությունը ճանաչել»:

Նրանք, ովքեր հեռուստացույց են դիտել, ամսագրեր են կարդացել, որ մարդիկ թոշակի չեն անցել, մասնակցել են ագահությանը և կաշառակերությանը, հասկանում են, որ այս մարգարեությունն իրականացել է մեր սերնդի կողմից: Հաճախ մեր առաջնորդները կաշառակերներ են, մեր քաղաքները լի են հանցագործությամբ, դաժանությամբ, նեոնային լույսերը հայտարարում են մեր մեղավոր, անաստված բնույթը: «Նոր Դար» շարժումը շարունակում է միստիկների բարձրացնել, որոնք վստահեցնում են, թե լուսավորվածներ են: Նրանք մեր հասարակության ամենակիրթ և ազդեցիկ մարդկանցից են, այնինչ` ճշմարտությունից հեռու են կանգնած:

2. Ուխտադրժություն /հավատքիցպակասել/

Ա Տիմ. 4.1-3 «Բայց Հոգին հայտնում է, որ վերջին ժամանակներում ոմանք հավատքից պիտի պակասեն և մոլորեցուցիչ ոգիների և դևերի ուսմունքներին պիտի ուշադրություն դարձնեն: Ստախոսների կեղծավորությունով, որոնց խղճմտանքը խանձված է: Որոնք ամուսնանալը պիտի արգելեն և հետ պիտի պահեն այն կերակուրներից, որոնք Աստված ստեղծել է, որպեսզի հավատացյալները և ճշմարտությունը ճանաչողները գոհությամբ վայելեն»:

Այսօր եկեղեցիներն ավելի ու ավելի ընդհանրական են դառնում` ընդունելով «Նոր Դարի» օրակարգը և մերժելով Քրիստոսին` որպես փրկության միակ ճանապարհ: Հանձնվելով քաղաքականորեն ճշգրիտ լրատվությանը և այլասերված հասարակությանը, նրանք համասեռամոլությունը համարում են կյանքի ընդունելի այլընտրանք և աշխարհի փրկության համար Աստծո ճշմարտության փոխարեն հանդուրժողականություն և փոխզիջում են քարոզում: Բնապահպանների շարժումը «Նոր Դար» շարժման շրջանակներում գայթակղում է նրանց երկրպագել մայր հողը, հավատալ մահացածներին, վերամարմնավորմանը և Կարմային, միևնույն ժամանակ` դիվականացնելով բոլոր նրանց, ովքեր միս են ուտում, որը Աստված տվել է մարմնի սնուցման համար:


    

Աշխարհի Վերջի Վերաբերյալ Աստվածաշնչի 11 Մարգարեություններն Արդեն Կատարվել են

1. Արևելքի 200 միլիոնանոցբանակիգոյությունը

Հայտն. 9.16 «Ձիավորների համրանքը երկու բյուր բյուրավոր էր /200 մլն/: Ես իմացա նրանց համրանքը»:

Երբևէ նման թվով բանակ դեռևս գոյություն չէր ունեցել, մինչև Չինաստանի բանակը 1960-ականներին հասավ այդ թվին:

2. ՀռոմեականԿայսրությանվերազարգացումը /ԵվրոպականՀամայնք/

Դանիել 2.32-33 «Այս արձանի գլուխը մաքուր ոսկուց էր, նրա կուրծքը և բազուկները` արծաթից, նրա մեջքն ու ազդրերը` պղնձից, սրունքները` երկաթից, նրա ոտքերը` մեկ մասը երկաթից, մեկ մասը` կավից»:

Դանիել 2.40-43 «Եվ չորրորդ թագավորությունը պինդ կլինի երկաթի նման, ըստ որում երկաթը փշրում և ջարդում է ամեն բան, և սա էլ ամենը կոտրատող երկաթի նման կփշրի և կկոտրատի: Եվ որ տեսար ոտքերը և մատները` մի մասը բրուտի կավից և մի մասը երկաթից, դա մի բաժանված թագավորություն է լինելու և երկաթի պնդությունից է ունենալու, որովհետև տեսար երկաթը` տղմուտ կավի հետ խառնված: Եվ ոտքերի մատները մի մասը երկաթից, մի մասը կավից, սա է, թե թագավորությունը մասամբ պինդ է լինելու և մի մասը դյուրաբեկ է լինելու: Եվ որ դու տեսար երկաթը խառնված տղմուտ կավի հետ, սա է, թե նրանք խառնվելու են մարդկանց սերնդի հետ, բայց մեկզմեկ պիտի չկպչեն, ահա ինչպես երկաթը չի խառնվում կավի հետ» :

Ըստ Դանիելի` Նաբուգոդոնոսոր թագավորի երազի մեկնաբանության` չորրորդը` երկաթե թագավորությունը, Հռոմեական կայսրությունն է: Երկու ոտքերը Հռոմեական կայսրության բաժանումն է երկու կայսրությունների` արևելյան մասի, որը կոչվում էր Բյուզանդական կայսրություն, որը կործանվեց 1400-ականներին, և արևմտյան մասի, որը հիմնված էր Հռոմում և կործանվեց 400-ականներին: Հռոմեական կայսրության կործանումից հետո Եվրոպայի երկրները երբեք չեն միավորվել և կայսրություն կազմել, այլ շարունակել են որպես առանձին պետություններ: Ինչևէ, Եվրամիությունն այսօր 15 անդամ պետություն ունի և պատրաստվում է միացնել արևելյան և հարավային Եվրոպայի ևս 13 երկիր:

3. Մեկմաքուրլեզվի` եբրայերենիվերադարձըԻսրայել

Սոփոնիա 3.9 «Որովհետև այն ժամանակ ժողովուրդների շրթունքները մաքուր շրթունքներ պիտի դարձնեմ, որ ամենքը կանչեն Տիրոջ անունը` Նրան համամտաբար ծառայելու համար»:

Նախքան 1948թ. Իսրայելի վերականգնումը, եբրայերենը մեռած լեզու էր: Այժմ եբրայերենը խոսվում է ողջ Իսրայելում:

4. ՏաճարիՎերակառուցումը, ԵրուսաղեմիՏաճարումԵրկրպագությանևԿենդանիներիԶոհաբերությանՎերականգնումը

Որպեսզի իրականանան վերջին օրերի որոշ մարգարեություններ, պետք է տաճարը վերակառուցվի:

Հայտնություն 11.2 «Եվ գավիթը, որ տաճարից դուրս է, դուրս գցիր և մի չափիր, որովհետև նա հեթանոսներին է տրված, և սուրբ քաղաքը կոխ կտան 42 ամիս» :

Դանիել 9.27 «Եվ Նա պիտի զորացնի ուխտը շատերի համար մեկ յոթնյակ և յոթնյակի կեսին պիտի դադարեցնի զոհը և պատարագը, և տաճարի ծայրի վրա ավերածի պղծությունը կլինի, մինչև որ վերջնական և նախասահմանյալ պատուհասը կթափվի ավերածի վրա» :

Դանիել 9.26 «Եվ 62 յոթնյակից հետո պիտի Մեսիան մահով դատապարտվի, բայց չէ թե իր համար, և եկող իշխանի ժողովուրդը պիտի փչացնի քաղաքը և սրբարանը, և նրա վերջը իբր թե հեղեղով կլինի, և մինչև պատերազմի վերջը ավերումներ են որոշված» :

Որոշ հնեաբաններ հավատում են, որ տաճարի լեռն իրականում գտնվում է 340 ոտնաչափ հարավ դեպի Տաճարի Գմբեթը` այն Հեթանոսների Գավթի մեջ ընդգրկելով: Սա հավանաբար տաճարից դուրս գտնվող գավիթն է, որը դուրս է գցվելու:

Շատ խմբեր կան, որոնք արդեն աշխատում են նոր տաճարի պատրաստման համար: Կապուտակներն արդեն պատրաստ են, տաճարի հագուստներն արդեն կարվել են, և արդեն փորձեր են եղել տաճարի անկյունաքարը դնելու համար: Նոր տաճարի կառուցման միակ խանգարիչ հանգամանքը Իսլամի երրորդ սուրբ վայրն է, և Տաճարի Գմբեթն ու կառավարությունն աջակցում են այսպիսի նախաձեռնություններին: Տաճարի վերակառուցման համար որոշ հնարավոր հանգամանքներն են.

ա. Անտիքրիստոսի և կեղծ մարգարեի կողմից կատարված հրաշքները համոզում են իսլամական աշխարհին հավանություն տալ վերակառուցմանը:

բ. Միացյալ Ազգերը բանակցություներ կանեն տաճարի վերակառուցման համար` հետևելով պատերազմի Հյուսիսի զորքերի հետ (Ռուսական և իսլամական զորքերը): Սա հաստատում է, որ Հյուսիսի բանակների հետ պատերազմը Արմագեդոնի պատերազմը չէ, ինչպես ոմանք կարծում են, և այս պատերազմը սկսվելու է նախքան հափշտակության և մեծ նեղության շրջանը: Ռուսական բանակի և իսլամական զորքերի գերբնական կործանումը քրիստոնեական երկրպագության զեղում, նախանձ կառաջացնի հրեաների մեջ, որոնք էլ կվերակառուցեն տաճարը:

գ. Հաստատված է, որ առաջին երկու տաճարները գտնվում էին Ժայռի Գմբեթից հարավ, և հեթանոսների գավիթը /Ժայռի Գմբեթը/ դուրս կհանվի երրորդ տաճարից:

«Լեռան Տաճարի Հավատարիմներ» կոչվող իսրայելական խումբն արդեն ձեռք է բերել հագուստների, գործիքների և այլ սարքավորումների մեծ մասը, որոնք անհրաժեշտ են տաճարի երկրպագության համար և ակտիվորեն պատրաստվում են երրորդ տաճարի անկյունաքարը դնելուն:

5. ԿարմիրԵրինջիԱրտաքինը 2000 ՏարիԱնց

Թվոց 19.2-7 «Այս է օրենքի կանոնը, որ Եհովան պատվիրեց ասելով. «Խոսիր Իսրայելի որդիների հետ, որ քեզ մոտ մի կարմիր երինջ բերեն անարատ, որ մի բիծ չունենա, որի վրա լուծ դրված չլինի: Եվ Եզիազար քահանային տաք այն, և նա բանակից դուրս հանի այն, և նրա առաջին մորթեն այն: Եվ Եղիազար քահանան մատով նրա արյունից առնի և դեպի ժողովքի խորանի առաջի կողմը յոթ անգամ սրսկի նրա արյունից: Եվ իր աչքի առաջին այրեն երինջը, նրա մորթը և նրա միսը և նրա արյունը աղբով մեկտեղ այրեն: Եվ քահանան առնի եղևնու փայտ, զոպա և կրկնակի կարմիր և երինջի այրված կրակի մեջ գցի: Եվ քահանան իր հանդերձները ջրով ողողի և իր մարմինը ջրով լվանա և հետո բանակը մտնի և քահանան մինչև իրիկուն անմաքուր լինի» » :

Կարմիր երինջը կօգտագործվի մաքրման ընթացքի համար, ինչպես նկարագրված է Թվոց գրքում: 1997թ. մայիսին 2000 տարում առաջին անգամ ծնվեց Կարմիր Երինջը: 2002թ. մարտին Իսրայելում ծնվեց ևս մեկ Կարմիր Երինջ:

6. ԳիտությանևՃանապարհորդությանԱճ

Դանիել 12.4 «Եվ դու, ով Դանիել, փակիր այս խոսքերը և կնքիր գիրքը մինչ վերջին ժամանակը. շատերը պիտի քննեն, և գիտությունը պիտի շատանա» :

Բիլլի Գրեհեմը նշել է, «Բոլոր ինժեներների և գիտնականների 90 տոկոսը, որոնք երբևէ ապրել են, կենդանի են այսօր»: Օդային ճանապարհորդությունը, դեպի տիեզերք թռիչքները, ԴՆԹ-ի հետազոտումները և մարդկային կլոնավորումները գիտության հսկայական օրինակներ են մեր սերնդում:

7. ԵթովպիայիՀրեաներիՎերադարձըԻսրայել

Սոփոնիա 3.10-11 «Եթովպիայի գետերի այն կողմից պիտի իմ երկրպագողները իմ ցրվածների աղջիկն ինձ ընծա բերեն: Այն օրը պիտի չամաչես քո բոլոր գործերից, որոնցով ինձ դեմ հանցանք արիր, որովհետև այն ժամանակ կհեռացնեմ քո միջից քո հպարտության զվարճությունները, և այլևս չես հպարտանա մյուս անգամ Իմ սուրբ սարի վրա» :

1984թ. կազմակերպվեց 15.000 հրեաների թռիչքը, ովքեր արդեն փախել էին Սուդանի ապաստարանի ճամբարներ, որպեսզի խուսափեն սովամահությունից: 1991թ. մեկ այլ կազմակերպություն կազմակերպեց 20.000 հրեաների թռիչքը Եթովպիայից Իսրայել: Հաջորդ թռիչքը տեղի ունեցավ 1999թ. հունիսին, որը հյուսիս-արևելյան Եթովպիայի Քվարա հրեական համայնքի վերջին 3.000 անդամներին տեղափոխեց Իսրայել:

8. ՌուսաստանիԲարձրացումը:

Եզեկիել 38. 2, 4, 8 «Մարդի որդի, երեսդ դեպի Գոգն արա Մագոգի երկրում` դեպի Ռովսի, Մոսոքի և Թոբելի իշխանը և մարգարեացիր: Ես քեզ պիտի ետ դարձնեմ և կարթեր պիտի դնեմ քո կզակներին և քեզ պիտի հանեմ և քո բոլոր զորքը` ձիերն ու ձիավորները, բոլորը շքեղությունով հագնված և վահանավորների և ասպարակիրների մեծ ժողովքը, որոնց ամենք էլ սուր բռնողներ են: Շատ օրերից հետո պիտի այցելվես: Տարիների վերջին դու պիտի գաս այն երկիրը, որ սրից ետ է առնված և շատ ազգերից ժողովվածի վրա և Իսրայելի սարերի վրա, որոնք մշտնջենական ավերակներ էին, բայց ազգերի միջից դուրս բերվեցին և ամենքն էլ ապահով են բնակվում» :

Որպեսզի վերջին օրերի որոշ իրադարձություններ տեղի ունենան, պետք է Ռուսաստանը զորավոր ազգ լինի` զորավոր բանակով:

9. ՌուսաստանիՀրեաներիՎերադարձըԻսրայել

Երեմիա 23.7-8 «Սրա համար ահա օրեր են գալիս, - ասում է Տերը, որ այլևս չեն ասելու, թե կենդանի է Տերը, որ դուրս հանեց Իսրայելի որդկանց Եգիպտոսի երկրից: Այլ թե կենդանի է Տերը, որ վեր հանեց և բերեց Իսրայելի տան սերունդը հյուսիսի երկրից և այն բոլոր երկրներից, ուր որ ես նրանց քշել էի, և նրանք պիտի բնակվեն իրենց հողի վրա»:

1970-80-ական թթ. տեղի ունեցավ Ռուսաստանի հրեաների հսկայական ելքը Կոմունիստական Ռուսաստանից: 1999թ. Ասոշիեյթ Պրեսը հայտնեց Ռուսաստանի հրեա ներգաղթողների թվի հսկայական աճը. Ռուսաստանի հրեաների մեծագույն մասը գնացել է Իսրայել 1990-ականնեիրց սկսած:

10. ԳազանիՆշանովՏեխնոլոգիան

Հայտնություն 13.16-17 «Եվ ստիպում էին ամենին` փոքրերին ու մեծերին, հարուստներին ու աղքատներին, ազատներին ու ծառաներին, որ նրանց դրոշմ տա նրանց աջ ձեռքում կամ նրանց ճակատում: Եվ որ ոչ ոք չկարողանա գնել կամ ծախել բացի նրանից, որ գազանի դրոշմը կամ նրա անունն ունի կամ նրա անունի համարը»:

Մայիսի 10-ին Ֆլորիդայում մի ընտանիքի երեք անդամները դարձան առաջին մարդիկ, որոնք ընդունեցին բիոչիպի ներարկումը: Ամեն հատվածը, որը պատրաստված է սիլիկոնից և կոչվում է VeriChip, փոքր ռադիո հաղորդիչ է, որը մեկ բրնձի հատիկի մեծություն ունի, տեղադրված է մարդու մաշկի տակ: Այն հաղորդում է մարդու անձնագրի համարը, երբ այն մի քանի ոտնաչափ հեռավորության վրա է գտնվում հատուկ ընդունիչից: VeriChip-ի արտադրողներն այն բնութագրում են որպես «փոքրացված, ներարկելի ռադիո հաճախականության ինքնության հաստատման առանձնահատկություն», որը կարող է օգտագործվել անվտանգության, շտապ օգնության և առողջական խնդիրների դեպքում:

Արդյոք բիոչիպը` գազանի նշանը, օգտագործվելու է անտիքրիստոսի կողմից: Չենք կարող հաստատ ասել: Կարևորն այն է, որ մարդիկ հարմարվում են այն մտքի հետ, որ նշանը կամ ներարկումը անվտանգությունը պահպանելու, բժշկական տեղեկատվություն ապահովելու և աշխարհն ավելի փոխադարձ կախված դարձնելու միջոց է: Քանի որ վերաբերմունքը փոխվում է, վախը նվազում, մարդիկ համոզվում են, որ այս նշանն անհրաժեշտ է, անտիքրիստոսի համար գազանի իրական նշանն ավելի հեշտ կլինի ներկայացնել աշխարհին:

11. ՄեկՀամաշխարհայինԿառավարությանԾրագիրը

Միացյալ Ազգերի Կազմակերպությունը, Համաշխարհային Առևտրի Կազմակերպությունը, Միջազգային Դատարանը, ՄԱ-ի խաղաղապահ/ոստիկանական ուժերը, ՄԱ-ի բազմաթիվ ՀԿ-ները և այլ գործակալությունները մեկ համաշխարհային կառավարության կազմավորման նախնական քայլերն են: Մենք այժմ ունենք տեխնոլոգիայի, տրանսպորտի կապ և գլոբալիզացիայի մամուլ, որոնք անհրաժեշտ են երկրին մեկ համաշխարհային կառավարության առաջնորդելու, որը կառավարվելու է հակաքրիստոսի կողմից: Ահաբեկչության աճող վտանգը և միջին-արևելյան հակամարտությունները միայն կարագացնեն կառավարող մարմնի կազմավորումը, քանի որ վախը և անվտանգության խոստումները ստիպում են ավելի շատ մարդկանց կամենալ իրենց ազգային ինքնիշխանությունը հանձնել գլոբալ կառավարմանը:

12. ԱկնթարթայինՀաղորդակցությունՈղջԱշխարհովմեկ:

Հայտնություն 11.3, 7-10 «Եվ իմ երկու վկաներին կտամ և 1260 օր կմարգարեանան քուրձ հագած: Եվ երբ որ իրենց վկայությունը կկատարեն, այն ժամանակ անդունդից դոււրս եկող գազանը կռիվ կտա նրանց դեմ, կհաղթի նրանց և կսպանի նրանց: Եվ նրանց դիերն ընկած կմնան այն մեծ քաղաքի հրապարակում, որի անունը հոգևորապես Սոդոմ և Եգիպտոս է կոչվում, որտեղ մեր Տերն էլ խաչվեց: Եվ կտեսնեն ժողովուրդներից և ցեղերից և ազգերից և լեզուներից նրանց դիերը երեք օր և կես: Եվ թող չեն տա, որ նրանց դիերը դնեն գերեզմանների մեջ: Եվ երկրի վրա բնակվողները կուրախանան և կխնդան և իրար ընծաներ կուղարկեն, որ այս երկու մարգարեները չարչարեցին երկրի վրա բնակվողներին»:

Հեռուստատեսությունը և շուրջօրյա լրատվամիջոցները հնարավորություն են տալիս մարդկանց ամբողջ աշխարհում տեսնել մահացած մարգարեների և ցնծալ նրանց մահով:

Ղուկաս 21.28 «Եվ երբ որ այս բաները կսկսեն լինել, վեր նայեցեք և բարձրացրեք ձեր գլուխները, որ ձեր փրկությունը մոտ է»:

Ղուկաս 21.32 «Ճշմարիտ ասում եմ ձեզ, թե այս ազգը չի անցնի, մինչև այս բոլորը լինի»:

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
2
Beğenmemek
0
13911 | 18 | 0
Facebook