Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Հանքարդյունաբերության լավագույն հրամանատարը...

00:10, perşembe, 08 ağustos, 2013

1998թ. մայիսին ԶՊՄԿ տնօրենի պաշտոնը ստանձնեց Մաքսիմ Անուշավանի Հակոբյանը, ով մինչ այդ նույն ձեռնարկության գլխավոր ինժեներն էր: Շուրջ 16 տարի նա ղեկավարեց հսկա գործարանը: Հունիսի 24-ին Երևանում կայացած բաժնետերերի հերթական ժողովում ստեղծվեց ընկերության կառավարման նոր մարմին՝ տնօրենների խորհուրդ և խորհրդի նախագահ նշանակվեց ԶՊՄԿ բազմամյա տնօրեն Մաքսիմ Հակոբյանը: Մեծ է նրա դերը հանքարդյունաբերության ոլորտում, որի վառ ապացույցն է հանքարդյունաբերության լավագույն հրամանատարի համբավ ձեռք բերելը: Անմոռանալի և անուրանալի է նրա բարեգործությունների թիվը՝ սոցիալական, առողջապահական, կրթական, մշակութային, քաղաքաշինության, դպրոցաշինության, բանակաշինության և բազմաթիվ այլ ոլորտներում: Բարի ժպիտ, բարի համբավ, բարի գործ, հայրենասիրություն՝ սրանք են բնորոշում լավ մարդու, լավ բարեկամի, լավ հարևանի, լավ ղեկավարի որակական հատկանիշները:

2002 թվականին նախագահի հրամանագրով պարգևատրվել է «Անանիա Շիրակացի» մեդալով, արժանացել Հայ Առաքելական եկեղեցու բարձրագույն պարգևի` «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» շքանշանի։

2004 թվականին ընտրվել է «Մատենադարանի բարեկամներ» բարեգործական հիմնադրամի պատվավոր անդամ։

2005 թվականին Միջազգային քաղաքականության ռուսական ակադեմիայի կողմից նրան շնորհվել է դոկտորի գիտական աստիճան, իսկ 2008 թվականին արժանացել է Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի պատվավոր դոկտորի կոչման։

2006 թվականից հանրապետության հանքագործների և մետալուրգների միության նախագահն է։

Քաջարան, Կապան, Մեղրի, Ագարակ քաղաքների, Արմավիրի մարզի պատվավոր քաղաքացի է։

2007 թվականին ճանաչվել է «Տարվա մարդ» ։

2011 թվականին պարգևատրվել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 1-ին աստիճանի մեդալով, «Սուրբ Մեսրոպ Մաշտոց» հուշամեդալով։

Ունի երկու որդի, չորս թոռ։ Անկուսակցական է։

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
4264 | 0 | 0
Facebook