Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Եսայի մարգարեի հիշատակության օր

Qahana.am
Basın sekreteri:
Qahana.am
14:13, perşembe, 11 temmuz, 2013
    

Եսայի մարգարեն Հին կտակարանի չորս «մեծ մարգարեներ» -ից առաջինն է: Ծնվել եւ գրեթե ողջ կյանքն անցկացրել է Երուսաղեմում, մարգարեացել է 8-րդ դարի կեսերին: Եսայի մարգարեն վեհությամբ եւ հեղինակությամբ գրված պատգամներ ունի՝ Աստծո, արդարության, մեղքի, կրոնի եւ զանազան հարցերի մասին: Ճկուն միտք ունենալու շնորհիվ, նա Երուսաղեմի չորս թագավորների առաջնորդն է եղել, Աստծո կամքը հայտնելով բազմաթիվ ազգային հարցերի շուրջ: Անգերազանցելի ոճով ու ոգով գրված նրա գիրքը Հին և Նոր Կտակարանները կապող օղակն է: Սուրբ Եսային կոչվում է նաև Ավետարանիչ մարգարե, Մեսիայի, այսինքն` Քրիստոսի մասին ամենից շատ մարգարեանալու համար: Նա ներկայանում է իբրեւ Տիրոջ Հոգուց ուղարկված ծառա. «Աղքատներին ավետարանելու, սրտով բեկեալներին բժշկելու»: Հետագայում այս առաքելության մեջ պետք է Հիսուս տեսներ այն ծրագիրը, որն Ինքը եկավ իրականացնելու այս աշխարհում (Ղուկ. 4: 16-21): Ըստ ավանդության՝ Եսայի մարգարեն նահատակվել է սղոցումով:


    
    
    

Այս տոնը հանդիպել և հանդիպելու է հետևյալ ամսաթվերին 2008-07-03, 2009-07-23, 2010-07-15, 2011-08-04, 2012-07-19, 2013-07-11, 2014-07-31, 2015-07-16, 2016-07-07, 2017-07-27, 2018-07-12, 2019-08-01, 2020-07-23, 2021-07-15, 2022-07-28, 2023-07-20, 2024-07-11, 2025-07-31, 2026-07-16, 2027-07-08, 2028-07-27, 2029-07-12, 2030-08-01

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
5787 | 0 | 0
Facebook