Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վարդավառ: Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի

Qahana.am
Basın sekreteri:
Qahana.am
16:03, perşembe, 04 temmuz, 2013
Վարդավառ: Պայծառակերպություն Տեառն մերոյ Յիսուս Քրիստոսի
     Այս տարի Հայ Առաքելական Եկեղեցին Հիսուսի Պայծառակերպության տոնը նշում է հուլիսի 7-ին: Այդ օրը բոլոր եկեղեցիներում մատուցվելու է սուրբ և անմահ Պատարագ:

Վարդավառը մեր Եկեղեցու հինգ տաղավար տոներից է և Պետրոս, Հովհաննես եւ Հակոբոս առաքյալների առջեւ Քրիստոսիայլակերպության հիշատակն է, որն, ըստ ավանդության՝ տեղի է ունեցել Թաբոր լեռան վրա:

Քրիստոսի Պայծառակերպության մասին վկայում են Մատթևոս (17: 1-13) Մարկոս (9: 1-12) եւ Ղուկաս (9: 28-36) ավետարանիչները. «Եւ նրա դեմքը փայլեց ինչպես արեգակը, եւ նրա զգեստները դարձան սպիտակ ինչպես լույսը: Եւ ահանրանց երեւացին Մովսեսն ու Եղիան, որ խոսում էին նրա հետ: Պետրոսը պատասխան տվեց եւ ասաց Հիսուսին. «Տե՜ր, լավէ, որ մենք այստեղ ենք, եթե կամենաս, երեք տաղավարներ շինենք, մեկը՝ քեզ համար, մեկը՝ Մովսեսի, մեկն էլ՝ Եղիայի»: Եւմինչ նա դեռ խոսում էր, ահա մի լուսավոր ամպ նրանց վրա հովանի եղավ. ամպից մի ձայն եկավ ու ասաց. «Դա՜ է իմսիրելի Որդին, որին հավանեցի, դրա՜ն լսեցեք»: Երբ աշակերտներն այս լսեցին, իրենց երեսի վրա ընկան եւ սաստիկվախեցան: Եւ Հիսուս, մոտենալով, դիպավ նրանց ու ասաց. «Ոտքի՜ ելեք եւ մի վախեցեք: Նրանք աչքները բարձրացրին եւՀիսուսից բացի ոչ ոքի չտեսա» (Մատթ. 17: 2-8): Հայ եկեղեցին

Քրիստոսի Պայծառակերպությունը տոնում է Զատիկից 98 օր հետո, հունիսի 28-ից մինչեւ օգոստոսի 1-ն ընկածժամանակահատվածում:

Հայաստանյայց եկեղեցին այն կոչում է նաեւ Այլակերպության տոն կամ Վարդավառ: Վերջինս հին հայկական տոնիանվանումն ունի, որից պահպանվել է նաեւ միմյանց վրա ջուր ցողելու սովորույթը: Պայծառակերպության տոնին հաջորդողերկուշաբթի օրը մեռելոց է:

Արարատյան Հայրապետական Թեմի մամլո դիվան


    
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
13526 | 0 | 0
Facebook