Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Վիգեն Գևորգյան.ՙՓորձում եմ համատեղել մաթեմատիկան և երաժշտությունը՚

03:21, cuma, 28 haziran, 2013
Վիգեն Գևորգյան.ՙՓորձում եմ համատեղել մաթեմատիկան և երաժշտությունը՚
     -Վիգեն, մի փոքր պատմիր քո մասին:
     -Ծնվել եմ Գավառ քաղաքում, այնուհետև տեղափոխվել Երևան: Ավարտել եմ Երևանի Ճարտարապետական Համալսարանի Կիբերնետիկայի բաժինը, զուգահեռ ավարտել եմ նաև casting school-ի հաղորդավարական բաժինը, իսկ 20 տարեկանից սկսել եմ երգեր գրել:
     -ՈՒնես 2 տարբեր մասնագիտություններ, արդյո՞ք կարողանում ես համատեղել մեկը մյուսով?
     -Քանի որ իմ մասնագիտությունը սերտ կապված է մաթեմատիկայի հետ, իսկ մաթեմատիկայի իմացությունը օգնում է գրեթե բոլոր բնագավառներում, նույնիսկ վերջինիս հետ կապ չունեցող, ապա իմ դեպքում ևս օգնում է, փորձում եմ համատեղել:
     -Ինչու՞ որոշեցիր ընտրել հենց երաժշտության ուղին?Դա ինչպես կվորակես հոգու պահանջ, թե պարզապես տեսակի խնդիր:
     -Միշտ էլ հետաքրքրվել եմ երաժշտությամբ, բայց ստեղծագործական ուղիս շատ պատահական է եղել, ընկերներիցս մեկի խորհրդով եմ սկսել երգ գրել, տարօրինակ է բայց այդպես է:
     -ՈՒնե՞ս հատուկ նախընտրած ոճ, թե բոլոր ոճերում էլ ստեղծագործում ես?
     -Հիմնականում նախընտրում եմ էստրադային ոճը, բայց փորձում եմ բոլոր ոճերում էլ ստեղծագործել:
     -Իսկ ի՞նչ գույներով կբնութագրես քո երաժշտությունը:
     -Ոչ շատ պայծառ, ոչ էլ գորշ:
     -Քո ստեղծագործություններում ունե՞ս երգեր, որոնք գրված են հայկական Շոու բիզնեսի երգիչ-երգչուհիների համար, և հնչում են նրանց կատարմամբ:
     -Իհարկե ունեմ, այժմ 10-ից ավելի հեղինակային երգ ձայնագրման գործընթացի մեջ է, և շուտով կլինեն:
     -Կնշե՞ս մի քանիսը:
     -ՈՒնեմ Մարգարիտա Բարխոյանի, Գոհար Ջավուկցյանի, Սոնայի, Գևորգ Մարտիրոսյանի և այլոց համար գրված երգեր:
     -Ապագայի հետ կապված ի՞նչ պլաններ ունես, քեզ բացի երաժշտաարվեստից, այլ ոլորտնոերում կտեսնենք:
     -Այո կան, բայց նախնտրում եմ պլաններիս մասին չբարձրաձայնել, իսկ այլ ոլորտում իհարկե պատկերացնում եմ:
     -Իսկ ի՞նչ ոլորտում կտեսնենք Վիգեն Գևորգյանին:
     -Չեմ կարող ասել, ժամանկը ցույց կտա:
     -Վերջում ի՞նչ կավելացնես:
     -Կմաղթեմ հայ ազգին և ողջ մարդկությանը ամենային բարիք:
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
6144 | 2 | 0
Facebook