Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Էդգար NC Ստեփանյան. «Ես հասկացա, որ սովորելն ինձ համար չէ» ...

21:13, pazartesi, 13 mayıs, 2013
Էդգար NC Ստեփանյան. «Ես հասկացա, որ սովորելն ինձ համար չէ» ...
     -Էդգար, մի փոքր պատմիր քո մասին:
     -Սովորել եմ Խաչիկ Դաշտենցի անվան դպրոցում: Ավարտելուց հետո ընդունվել եմ Երևանի Թատրոնի և Կինոյի Պետական ինստիտուտի օպերատուրայի բաժնում: Քանի որ լավ չէի սովորում, դուրս մնացի ինստիտուտից: Հետո ընդունվեցի «Սանկտ Պետերբուրգյան» կոպերատիվ համալսարանի Էկոնոմիկայի ֆակուլտետը, և երկրորդ կուրսից կրկին դուրս մնացի: Հասկացա, որ սովորելն ինձ համար չէ: Ավելի շատ ինձ ձգում էին գեղեցիկ աղջիկները:
     -Ինչու՞ ներկայացար հենց ռեփի ոճում:
     -Դեռ մանկուց ավելի շատ ինձ ռեփն է հոգեհարազատ եղել, միշտ լսում էի հայկական ռեփ և մտածում, որ կգա մի օր, երբ ես էլ կկարդամ ռեփ, ու ցանկությունս իրականություն դարձավ:
     -Ռեփ ասելով ի՞նչ էս հասկանում:
     -Ռեփը երաժշտությունն արտահայտելու միջոց է:
     -Սկզբում հանդես եկար Մեծ Հայքում և խմբի անդամ էիր: Ի՞նչ պատճառներ հանդիսացան, որ հեռացար խմբից:
     -Ես ինքս ուզեցի և իմ կամքով հեռացա:
     -Ինչու՞ հենց Էդգար NC Ստեփանյան:
     - NC, նշանակում է «Նինջա Քլան» , որը ուղղակի անուն է, և իմաստ չի արտահայտում: Այն Խումբ է, որը ստեղծվեց իմ ու ընկերոջս համաձայնությամբ:
     -Սովորաբար ռեփերներն են հանդիսանում իրենց ստեղծագործությունների հեղինակը: Իսկ դու ինք՞դ ես քո երգերի հեղինակը:
     -Այո, իմ երգրը ես ինքս եմ գրում, ինձ ոչ մեկ չի օգնում:
     -Զարմանում եմ երգիդ մեջ նշում էս հետևյալ տողերը. «Ապագան մեր ձեռնա ջահելություն, մենք ունեցել ենք ծանր օրի մանկություն»: Այս տողերը, որևէ՞ առնչություն ունեն քո մանկության հետ, թե պարզապես բառեր են:
     -Պարզապես բառեր չեն, էս տողերը մանկությունիցսա: Իմ բոլոր երգերն էլ կյանքից եմ գրում:
     -Մարդու մեջ ի՞նչն էս գնահատում:
     -Պարզությունը:
     -Ըստ քեզ, Շոու Բիզնես մտնելու և սեփական տեղն ամրապնդելու համար ինչ է պետք:
    
-Ես չկամ Շոու Բիզնեսում և չեմ լինի, ոչ թե ֆինանսական առումով, այլ ցանկություն չունեմ: ինտեռնետային լսարանը ավելի մեծա քան tv-ներինը, ինտեռնետով ավելի շատա շփումը, երկրպագուներիս հետ ավելի շատ եմ շփվում, իսկ tv-ով չես կարա անմիջական շփում ունենաս:
     Իսկ նոր տեսահոլովակ լինելու՞ է:

     -Այո, մոտ ժամանակներս կլինի իմ նոր՝ «Կասկադցի» երգը, որը չի ունենա կրկներգ, ու կազմված կլինի ընդամենը 16 տողից:
     -Իսկ վերջում ի՞նչ կավելացնես:
    
-Հաճախ ժպտացեք;)
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
4
Beğenmemek
0
22873 | 3 | 0
Facebook