Durun lütfen yüklemiyor...

Makaleler

ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՄԱՐԴՈՒՆ ՁԵՌԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ

ARAMIK
Yazar:
ARAMIK
16:15, perşembe, 20 haziran, 2013
ԻՆՉՊԵ՞Ս ԲԱՑԱՀԱՅՏԵԼ ՄԱՐԴՈՒՆ ՁԵՌԱԳՐԻ ՄԻՋՈՑՈՎ

Շատերը կարծում են, որ մարդուն կարելի է հոգեբանորեն ճանաչել միայն նրա հետ շփվելիս կամ ընկերական հարաբերությունների ժամանակ: Իրականում դա բոլորովին էլ այդպես չէ: Դեռեւս 19-րդ դարում Օնորե դը Բալզակը հանգել է այն եզրակացությանը, որ մարդկանց հոգեկան աշխարհը կարելի է բացահայտել ձեռագրի միջոցով: Այս մեթոդը այսօր էլ ակտուալ է եւ կիրառելի: Loveyou.am այս անգամ անդրադարձել է հենց այս թեմային՝փորձելով օգնել Ձեզ բացահայտել Ձեր շրջապատն ու ընկերներին:

Ձեռագիրը վերլուծելիս պետք է հաշվի առնել որոշակի առանձնահատկություններ՝ տառերի չափը, տառերի ձեւը, տողից շեղումը, տառերի հեռավորությունը, խզբզանքները, գրչի ուժգնությունը եւ այլն:


    

Տառերի չափը

Տառերի չափը խոսում է մարդու զսպվածության մասին: Մանր, հասկանալի ձեռագիրը, որտեղ մեծատառերը եւ փոքրատառերը նույն չափերն ունեն, բնորոշ են ապագայում մեծ պոտենցյալ ունեցող, համեստ եւ հանգիստ մարդկանց: Խոշոր ձեռագիրը բնորոշ է այն մարդկանց, ովքեր ցանկանում են լինել ուշադրության կենտրոնում, մարդամոտ են, երբեմն աչքի են ընկնում ագրեսիվ արարքներով, նրանք սկզբունքային են եւ չեն սիրում լինել ենթակայի դերում: Մանր, անընթեռնելի ձեռագիր ունեցող մարդիկ աչքի են ընկնում իրենց չափազանց փակ եւ զսպված բնավորությամբ:
     Շարունակությունը կարդացեք

Kaynak: mikarm.ru
Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
0
Beğenmemek
0
928 | 0 | 0
Facebook