Durun lütfen yüklemiyor...

Makaleler

Մեր մեդիադաշտի ճղճիմության ու խղճուկության ևս մեկ օրինակ

10:48, pazar, 09 haziran, 2013
Մեր մեդիադաշտի ճղճիմության ու խղճուկության ևս մեկ օրինակ

Երեկ ողջ համացացնում տարածվել էր նյութ՝ «Տիգրան Պետրոսյանի երկրպագուն կացնահարել է ընկերոջը՝ «Տիգրանը փողհար է» խոսքերի համար» . դե հասկանալի է, որ մեկը մեկից պատճենում են, քանի որ ալարում են իրենց նստատեղերը շարժել ու նյութ հավաքել…Սա հարցի մեկ ուրիշ կողմն է, մյուս կողմը սարսափելի ու ծաղրելի է. Ինձ առավոտյան գրում է իմ ընկեր Տիգրան Պետրոսյանը (Тигран Петросян), ով ապրում է Օմսկում և զարմացած ու ծիծաղով խոսում, թե ինչպես է իր բլոգային հումորային ու սուր գրառումը http://trombonizm.blogspot.ru/2013/05/blog-post_29.html, որն ինքը կառուցել է մի ուրիշ նյութի վրա-http://yellowpress.ws/?public=9229 և տարածել ընկերների համար, լուրջ է ընդունվել հայկական մասմեդիայում: Ու ամենասարսափելին, մի հատ տեքստը չեն էլ կարդում տեսնեն ինչը ինչոց է, կամ եթե կարդում էլ են ու թարգամնում են ուրեմն ռոբոտի նման, քանի որ չեն տարբերում իրականն ու անիրականը…Ես ուզում եմ, որ այս տեսակի մեդիամիջոցների համար եղբայրական գերեզմանոց ստեղծվի… Սա սարսափելի է, սա աղետ է…այստեղ մարդիկ մանիպուլացվում են առանց ճիգ ու ջանքի….պատկերացնում եք, թե թշնամին ինչպիսի հեշտությամբ կարող է այս դաշտն ապակայունացնել, եթե ցանկանա….

Կից նյութը` այստեղ

Bu gönderiyi tanıtın
Makaleyi yayınlamağı hakkında bilgiler veriyoruz Basın sekreteri. Basın sekreteri projenin içinde.
Abone ol ve malalelerin yayınla:
Beğenmek
1
Beğenmemek
0
3799 | 0 | 0
Facebook